
«Ես կարողանում եմ» նախագծի շրջանակում 4-րդ դասարանի սովորողները պատվով հաղթահարեցին թե՛ քայլքերը, թե՛ բարձունքը, ինչպես նաև եռօրյա կենցաղավարումը իր բոլոր դժվարություններով։
Հաղթահարեցինք Սմբատաբերդ բարձունքը՝
Քայլեցինք դեպի Արատեսի հյուսիս քարանձավների բացահայտման ուղով՝
Սովորողները մարզվեցին և իրականացրեցին ֆուտբոլային մրցաշար, ամենականաչ խոտի և ամենահզոր լեռների լանջին։
Սովորողների հետ մեր եռօրյան կենցաղավարման արդյունքում առաջացած մրգերի, բանջարեղենի մնացորդներով էլ հողի պարարտացման համար կոմպոստ պատրաստեցինք, փոխանցելով սովորողներին հնարավորինս անաղբ կենցաղավարման կարևորության գաղափարը։
2 thoughts on “«Ես կարողանում եմ» Արատեսյան ճամփորդություն”