«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ուսումնական պլան 2023-24

Հաստատված է կրթահամալիրի կառավարման

Խորհրդի հունիսի 26-ի նիստում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

2023-2024 ուսումնական տարի

4-5-րդ դասարաններ

Ուսումնական պլան

Առկա ուսուցում

Բովանդակություն Շաբաթական ժամաքանակը

4-րդ դասարան 5-րդ դասարան

Մայրենի- 5

Անգլերեն-2

Ռուսերեն-2

Մաթեմատիկա-4

Բնագիտություն-2

Հայրենագիտություն-2

Երաժշտություն, պար-2

Տեխնոլոգիա-2

Ֆիզկուլտուրա-2

Սովորողի ընտրած գործունեություն-4

Ընդամենը-27

Մայրենի- 5

Անգլերեն-2

Ռուսերեն-2

Մաթեմատիկա-4

Բնագիտություն-2

Հայրենագիտություն-2

Երաժշտություն, պար-2

Տեխնոլոգիա-2

Ֆիզկուլտուրա-2

Սովորողի ընտրած գործունեություն-4

Ընդամենը-27

Ուսումնական պլանի պարզաբանումներ

1. Ուսումնական պլանը հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է:

2. Կրթական ծրագիրը կազմակերպում են կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզները (այսուհետ՝ Դպրոց):

3. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են, դրանցում փոփոխությունները հաստատվում են սահմանված կարգով:

4. Ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի՝ սահմանված կարգով կազմված ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, անհատական ուսումնական աշխատանքով:

5. Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Առաջին և երրորդ շրջանները կազմակերպվում են միասնական ժամատախտակով, ուսումնական պարապմունքների դասացուցակով։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբարներ, կրթահամալիրի մասնաժողովի հաստատած կարգով։ Յուրաքանչյուր շրջանում Սովորողի համար սահմանված կարգով կազմվում է անհատական ուսումնական պլան։

6. Արշավային 3-օրյա ճամբարները սահմանված կարգով կազմակերպվում են ուսումնական տարվա ընթացքում, 2024թ. ամռանը։ Սովորողը տարեկան մեկ անգամ մասնակցում է այդպիսի ճամբարի։

7. Դասարանում սովորողների միջին թիվը 24-26 է, չի կարող գերազանցել 30-ը։ Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է 8-22 հոգիանոց խմբերով, սահմանված կարգով։ Կրթահամալիրի տնօրենի որոշմամբ կարող են գործել ավելի փոքրաքանակ խմբեր` կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցների հաշվին:

8. Սովորողի նախասիրության զարգացման խմբակի՝ ակումբի անդամների նվազագույն քանակը 8 է:

9. Ուսուցումը կազմակերպվում է ընդհանուրի օգտագործման և անհատական թվային միջոցների կիրառմամբ, սահմանված կարգով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս անհատական թվային ուսումնական միջոցով, տանն ունեն համացանց: Կրթահամալիրը սահմանված կարգով դպրոցում ապահովում է անլար, ապահով համացանցից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:

10. Սովորողն ունի ուսումնական բլոգ, որում սահմանված կարգով արտացոլվում է նրա ուսումնական գործունեությունը, այդ թվում նաև լրացուցիչ կրթությունը։ Անձնական ուսումնական բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը սովորողի և դասավանդողի պարտադիր ուսումնական աշխատանք է:

11. Կրթահամալիրի, դպրոցի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը սովորողի ուսումնական աշխատանք են:

12. Մեդիագրադարանը, դպրոցական գրադարանը, դասավանդողների, սովորողների, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների բլոգները, ամսագրերը սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:

13. Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևերով, դրանց համակցումով։

14. Սովորողի ուսումնական ամբողջ աշխատանքն արտացոլվում է նրա ուսումնական բլոգում։

15. Սովորողի ուսումնական գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, առարկայական ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:

16. Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին և արտաքին տարածքների, գույքի խնամքը սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են:

17. Շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) աշխատանքներն իրականացվում են սահմանված կարգով:

18. Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Շաբաթ օրերին կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության, ակումբային պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, իրականացվել ուսումնական-հասարակական նախագծեր:

19. Ուսումնական օրը սահմանված կարգով սկսվում է ընդհանուր պարապմունքով:

20. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների, ակումբային գործունեության, ճամբարային գործունեության բաղկացուցիչն են:

21. Սովորողի ընտրությամբ և լրացուցիչ կրթության դասընթացները, ակումբները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, արվեստանոցներում, արհեստանոցներում, այդ թվում՝ նաև ուսումնաարտադրական, դպրոցի կաբինետներում, արտագնա։

22. Լրացուցիչ կրթության դասընթացների ցանկը, կազմակերպման կարգը հաստատում է կրթահամալիրի մասնաժողովը։ Սովորողը կարող է լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս։

23. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում. արդյունքները հանրայնացվում են հանրակրթական ստուգատեսների, ուսումնական օրացույցով որոշված տոների մասնակցության մոդուլերով, ցուցադրություններով, համերգներով, ներկայացումներով:

24. Սահմանված կարգով, գնահատումը կատարվում է ըստ ուսումնական շրջանների՝ սովորողի ուսումնական գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, համերգ, ֆլեշմոբների, ծեսերի-տոների, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։ Մինչև 5-րդ դասարանի 2-րդ ուսումնական շրջանը լրացվում է սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիր, իսկ 3-րդ ուսումնական շրջանը գնահատվում է 10 բալանոց համակարգով:

25. Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, համերգներում, ստեղծագործական հավաքներում։

26. Չորրորդ դասարանի վերջում, սահմանված կարգով, անցկացվում են ուսումնական աշխատանքի արդյունքների ուսումնասիրություններ:

27. Հինգերորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Մուտք միջին դպրոց» ստուգատեսը՝ 6-րդ դասարանում սովորողին անհրաժեշտ ուսումնական կարողությունների գրանցումով։

28. Ուսուցումը սահմանված կարգով կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով, հիգիենիկ միջավայրում, այդ թվում՝ բացօթյա, արտագնա, Արատեսի ուսումնական կենտրոնում։

29. Սովորողն ուսումնական գործունեության մեջ օգտագործում է համակարգչային տեքստային խմբագիր, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համացանցում որոնողական ծրագիր, մոնտաժային որևէ ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզ, սովորում է ներկայացում կազմակերպելու ծրագիր:

30. «Հայրենագիտությունը» կազմակերպվում է ուսումնական ճամփորդությունների, ճամբարների, բանահավաքչության, դիցաբանության ուսումնական մոդուլներով։ 31. Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի մոդուլներով կրթահամալիրի բնագիտության, ֆիզիկայի, քիմիայի լաբորատորիաներում, ուսումնական ագարակում, ինժեներական ստեղծագործության լաբորատորիայում, խաղողի և գինու դպրոցում, մետաղի և քարի մշակման արհեստանոցում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա:

32. Երաժշտության ուսուցումը կազմակերպվում է խմբային երգեցողության, պարերգի, պարի, երաժշտության ունկնդրման, համերգների, դասարանական երգչախմբի, ծեսերի և տոների, ուսումնական ժամերգության մասնակցության ուսումնական մոդուլներով։

33. «Տեխնոլոգիան» կազմակերպվում է բույսերի և կենդանիների խնամքի, դիզայնի, խեցեգործական, առողջության պահպանության, խոհանոցային, կարուձևի, ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների կազմակերպման մոդուլներով:

34. Ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանիվ: Լողալ և հեծանիվ վարել կարողանալը 4-րդ դասարանն ավարտողի պարտադիր կարողություններ են: 5-րդ դասարանում սովորողը մասնակցում է 6-րդ դասարանից մարզաձև ընտրելու նախապատրաստության պարապմունքների։

35. Սովորողը անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում քայլարշավների, հեծանվային արշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ։ Կրթահամալիրի մարզադպրոցը Սովորողին առաջարկում է մարզաձևեր՝ նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, ըմբշամարտ՝ որպես լրացուցիչ կրթություն:

36. Սովորողը սահմանված կարգով շաբաթական 4 ժամ իրականացնում է իր ընտրությամբ գործունեություն՝ 2 կամ 4 ժամանոց ծրագրերով՝ մաթեմատիկոսի, հայրենագետի, մարզիկի, բուսաբան-կենդանաբանի, պարտիզպան-այգեգործի, դիզայների, քանդակագործի, մետաղի-քարի գեղարվեստական մշակման, թատերական, ինժեներատեխնիկական ստեղծագործության, ծրագրավորում կինո-ֆոտո, երաժշտական (սոլֆեջիո, երաժշտական կոմպոզիցիա)։

37. Ուսումնական դասընթացներից լրացուցիչ (տնային) առաջադրանքները, ամենամսյա առարկայական ֆլեշմոբները սովորողի ընտրությամբ են։

38. Ուսումնական ճամփորդությունները, ուսումնական և այլ նախագծերը կազմակերպվում են ուսումնական տարվա երկրորդ, չորրորդ՝ ճամբարային շրջաններում, առաջին և երրորդ շրջանների նախագծային ուսուցման շաբաթներում, ուսումնական արձակուրդների ընթացքում, սահմանված կարգով։