ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ

Սովորողի տեղափոխման ծառայության պատվիրատուն կրթահամալիրի դպրոցների սովորողների ծնողներն են։ Կրթահամալիրի կազմակերպիչը, պատասխանատուները՝ դպրոցի ղեկավարները, ծառայության համակարգող՝ Լուսինե Մամիկոնյանը: Կրթահամալիրը կազմակերպորեն աջակցում է կազմակերպմանը։
Միասնական երթուղիները որոշվում են ըստ ծնողական պատվերի։ Ծառայությունից կարող են օգտվել նաև կրթահամալիրի աշխատողները։ Ուսումնական տարվա ընթացքում պատվերի ծավալի փոփոխության պատճառով կարող է առաջանալ նոր երթուղի։
Դպրոցի տրանսպորտից օգտվելու մասին ծնողը դպրոցի ղեկավարին տեղեկացնում է ուսումնառության պայմանագիրը կնքելիս։
Ուսումնական տարվա մեկնարկից մեկ շաբաթ առաջ դպրոցի դասվարը, կազմակերպիչը նոր ընդունված սովորողին՟ծնողին փոխանցում է տրանսպորտի վարորդի, պատասխանատուի հեռախոսահամարը:
Ծնողը կապ է հաստատում վարորդի, պատասխանատուի հետ, պայմանավորվում առավոտյան և օրվա ավարտին սովորողին վերցնելու վայրի, ժամի մասին:
Առավոտյան նշանակված ժամից 3 րոպե առաջ սովորողը պիտի լինի նշված վայրում: Վարորդը կարող է սպասել ուշացող երեխային նշանակված ժամից սկսած՝ մինչև 3 րոպե:
Օրվա ավարտին ծնողը նշանակված ժամից 3 րոպե շուտ պիտի լինի որոշված վայրում: Վարորդը կարող է սպասել ուշացող երեխային նշանակված ժամից սկսած՝ մինչև 3 րոպե:
Եթե սովորողին պիտի դիմավորի ընտանիքի անդամներից բացի այլ մարդ, ծնողը պետք է այդ մասին նախապես տեղեկացնի վարորդին, պատասխանատուին:
Եթե սովորողը չի օգտվելու տրանսպորտից, ապա ծնողը նամակով այդ մասին տեղեկացնում է վարորդին, պատասխանատուին, դպրոցի գրասենյակի ղեկավարին՝ մեկօրյա բացակայության մասին՝ օր առաջ կամ առավոտյան, երկարատև բացակայության կամ հրաժարվելու դեպքում՝ առնվազն երկու շաբաթ առաջ:

Սովորողների դիմավորումը և ճանապարհումը

Սովորողներին տրանսպորտը բերում է կրթահամալիր Մայր դպրոցի կայանատեղի՝ ամենաուշը 8:45:
Կայանատեղիում կրտսեր դպրոցի սովորողներին դիմավորում են օրվա պատասխանատունները, որոնց հետո սովորողները խմբերով քայլում են դեպի դպրոցներ:
Սովորողների խմբերը կայանատեղիում պիտի լինեն ամենաուշը 16:55: Մեքենաները կայանատեղիից շարժվում են 17:00:
Ուսումնական օրվա ավարտին սովորողներին կայանատեղի ուղեկցում են երկարացված օրվա կազմակերպիչները, ովքեր կայանատեղիից հեռանում են մեքենաների գնալուց հետո:
Ուսումնական տարվա սկզբին նոր ընդունված սովորողները ունենում են բեյջեր, որտեղ նշված է դպրոց-մասնաճյուղի անունը, հասցեն, գրասենյակի հեռախոսահամարը, ծնողի հեռախոսահամարը:
Երթուղիների փորձարկումը օգոստոսի 30-ին է՝ 9:00 — 12:00: