
Միջդպրոցային ֆուտբոլային ընկերական հանդիպումը տեղի ունեցավ «Սեբաստիա» մարզադաշտում։ Սովորողները միասին մարզվեցին, մարզեցին իրենց ունեցած հմտությունը, ունեցան անկրկնելի մրցակցային և ուշագրավ խաղ։ Ցուցադրեցին խաղում իրենց ձեռք բերած ճարպկությունը։
Սովորողները խաղացին շատ արդարամիտ, հաշվի առնելով խաղի բոլոր կանոնները, առանց որևէ շրջանցման և ի շահ սեփական հաշվի ավելացման։
Նման հանդիպումները ամենասպասվածն են սովորողների կողմից, քանի որ իրենց արդեն իսկ ձեռք բերած տեխնիկան մարզելու և ցուցադրելու հնարավորություն է ընձեռվում։
Հատուկ շնորհակալություն մարզիչ՝ Դանիել Հակոբյանին, խաղը դատելու և հետևողականության համար։
Օրվա մասին և խաղի ուշագրավ մասերի ամփոփումը ստորև տեսանյութում․ բարի դիտում՝
3 thoughts on “Միջդպրոցային ֆուտբոլային ընկերական հանդիպում”