Մայիսյան ամենամյա 18-րդ հավաք․ Զարգացման ծրագիր

Մարմնակրթություն առարկայի անհատական ուսումնական պլան

Ուսումնական պլանը սպասարկող կարգեր

Մարմնակրթություն առարկայի զարգացման առանցքային մասը միջավայրի փոփոխությունը և հարմարեցումն է ուսումնական պլանով որոշված վարժանքների իրականացման համար։ Այս մասով առաջարկում եմ, գորգերի թարմացում, մարզագույքի հագեցվածության ապահովում, հեծանիվների ձեռքբերում, պահարանների փականներ։

Ուսումնական կարևոր բաղադրիչներ են նաև ուսումնամարզական ճամփորդությունները, որոնց ընթացքում սովորողները զարգացրել են իրենց հմտությունները և ձեռք են բերել նորերը։

Կրթահամալիրի հանգույց դպրոցների միջև իրականացվել են, ունեն զարգացում և ընթացք։ Նախագծերը եղել են թե՛ ֆուտբոլային, թե՛ բասկետբոլային, թե՛ էստաֆետային։ Սովորողները ոչ միայն մարզում են հմտությունները, այլ նաև ընկերանում են միմյանց հետ։

Ուսումնական պլանով որոշված մարմնակրթության իրականացման կարևոր բաղադրիչ է նաև մարզադահլիճ մտնելու սահմանված կարգի հետևողական պահպանումը՝

  • սովորողը մարզադահլիճ է մտնում մարզահագուստով
  • մասիկներով կամ փոխնորդ գուլպաներով
  • անհատական ջրի շշով

Հետևողականորեն պահպանվում է սովորողների առավելագույն ներառումը, պարբերական կապ է պահպանվում ծնողների հետ, որպեսզի սովորողները ներկայանան մարզահագուստով։

Նախորդ տարվա համեմատությամբ վերը նշվածները առանցքային զարգացման կետերն են։

Որպես հեղինակային նախագիծ ներկայացնում եմ Ուսումնամարզական վարժանքները Փյունիկ ֆուտբոլային ակումբի մարզադաշտում, քանի որ շատ սիրվեց սովորողների կողմից և շատ սպասված է։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s