Մարմնամարզական ստուգատեսի ամփոփում

Մարմնամարզական ստուգատեսին պատրաստվեցինք կահավորելով և հարմարեցնելով մարզադահլիճը ստուգատեսային նորմատիվներին համապատասխան։

1-ին դասարանից մինչև 5-րդ դասարան, բոլոր ջոկատները ներառված էին մարմնամարզական ստուգատեսին։ Հատուկ կարիքով սովորողներին ուղեկցում էին, վերջիններս նույնպես ներառման խնդիր չեն ունեցել։ Յուրաքանչյուր ճամբարականի հատկացվում է անհատական մոտեցում, յուրաքանչյուր սովորող արդյունքում կարողացավ հաղթահարել նորմատիվները։

Սովորողները մարմնամարզական պարապմունքներին ներկայանում են համապատասխան փոխնորդ մարզահագուստով, փոխնորդ գուլպաներով կամ մասիկներով։ Աղջիկները մարզվում են մազերը հավաքած։

Մարզադահլիճ մուտքը թույլատրելի է բախիլներով կամ փոխնորդ սպորտային կոշիկներով։ Դասավանդողները նույնպես հետևում են սահմանված կարգին, դասապրոցեսին ներկայանում են համապատասխան մարզահագուստով և մարզակոշիկներով։

Դասապրոցեսը անցկացվում է օպտիմալ ժամի բաշխմամբ՝ վազքով, նախավարժանքներով, մկանների տաքացմամբ, էստաֆետային խաղերով։

Մարմնամարզական ստուգատես․ Առաջին շաբաթվա ամփոփում

Մարմնամարզական հանդիպում․ Երկրորդ շաբաթ

Հեծանվային սստուգատես՝

«Մաթեմատիկների ջոկատ»

«Լրագրող-ընթերցասերների ջոկատ»

«Բնագետների և հայրենագետների ջոկատ»

«Թարգմանիչների ջոկատ»

Համագործակցային նախագծեր՝

«Սովորող սովորեցնող» նախագծով ֆուտբոլային վարպետության դաս

Համագործակցություն․ Հյուսիս-Արևմուտք

Advertisement

5 thoughts on “Մարմնամարզական ստուգատեսի ամփոփում”

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s