Կլոր սեղան-քննարկում՝ «Ուսումնական ամառ»

Զովաբերի մջնակարգ դպրոցի տարածք

Ամփոփումը՝ Ալինա Աղասյանը

Գյուղական ազգագրության ճամբարը Զովաբերում և Ծաղկունքում էին։ Ճամբարները մեծածավալ աշխատանք և ջանքեր են պահանջում, որոնք պետք է ներդնել ակնկալվող դրական ձեռqբերումները տեսնելու համար։

Զովաբերի ազգագրության ճամբարը լի էր ընկերության, ծանոթությունների, բացահայտումների և փորձի փոխանակման տարրերով։ Ճամբարականներին հյուրընկալող ընտանիքները դիմավորեցին պատրաստված և գրկաբաց, ինչը թերևս այս ճամբարի անկյունաքարային գաղափարն է՝ հետագա ընկերական, բարեկամական հարաբերությունների հաստատման և պահպանման համար։ Իսկ Երևանից ճամբարականները օգնում էին գյուղատնտեսական աշխատանքներում և նոր ու կարևոր հմտություններ ձեռք բերում։ Ճամբարը պահպանում էր նաև ազգագրության գաղափարը և ճամբարային օրերը լի էին ազգային երգ ու պարով, ազգային գաթաթուխի, լավաշթուխի և Վարդավառի ծեսերով։

Հանդիպումների ֆիզիկական միջավայրը Զովաբեր գյուղի միջնակարգ դպրոցն էր։ Հանդիպումները լի էին նաև տեղեկատվությամբ՝ ուսումնասիրեցինք զարդագրության արվեստը, իսկ կարևոր ձեռքբերումը այն էր որ նախագիծը հետաքրքրում էր բոլոր ճամբարականներին, այդ թվում նաև ջոկատավարներին։

Կարևորում էինք նաև մարզական բաղադրիչը և ազգային խաղերը՝ որպես ճամբարային գործունեության պարտադիր մաս։

Ինչպես համոզված էր Մոնտեսերին երեխային պետք է խրախուսել՝ ինքնակազմակերպվելու, ինքնադաստիարակվելու և ինքնազարգացման հարցերում, թերևս նմանատիպ ճամբարները կրում են հենց այս գաղափարը։

Սա անգնահատելի կրթություն է «բաց երկնքի տակ», որտեղ ճամբարականները ձեռք բերեցին մի շարք հմտություններ, գիտելիքներ, վարքի կանոններ, ձերբազատվեցին մի շարք վախերից և կոմպլեքսներից։ Սովորեցին ինքնուրույնություն, կենցաղավարում, ընկերություն և բարեկամություն հաստատել, օգնել և աջակցել միմյանց։

Թերևս պրոյեկտի միակ թերությունը տարածվածության և տեղեկացվածության պակասն է, որը կփորձենք շտկել։ Հարակից գյուղերից մարդիկ տեղեկացված չեն ճամբարի դրականության և հնարավորությունների մասին, մասնակցության մասին խոսք գնալ չի կարող։ Շատ կարևոր եմ համարում տարբեր գյուղերում տեղեկացվածության մակարդակի բարցրացման համար անցկացնել սեմինար-հանդիպումներ, ներկայացնելով արդեն իսկ գրանցած արդյունքները և մանկավարժության յուրահատուկ մոդելներն ու մոտեցումները, որոնք որդեգրել է կրթահամալիրը։

Իսկ վերջին երեք օրը անցկացրեցինք Վաղաշենի բնապահպանական-արշավախմբային ճամբարում՝ էլ ավելի մոտ բնությանը և բնականությանը։ Ճամբարը կրում է բնապահպանական բաղադրիչ, ինչը գլոբալ տարածում ունեցող հիմնախնդիր է և անհրաժեշտ է հոգ տանել և խնամել բնությունը հենց դպրոցից։ Միասին իրականացրեցինք ափի մաքրման աշխատանքներ։

Ճամբրականներին ցույց տվեցի և բացատրեցի տեսակավորված աղբի կարևորությունը բնության համար, և առհասարակ բացատրեցի ինչ ասել է «տեսակավորված աղբ»։ Դատարկեցի աղբամանները, բացատրեցի որ էկո աղբը, թութը և պլաստիկը առանձին թափոններ են։ Թուղթը կարելի է օգտագործել որպես վառելիք, իսկ պլաստիկը հնարավոր է վերամշակել, կենցաղային սննդի մնացորդները կենդանիների համար են։ Այդպիսով սովորեցինք անթափոն կենցաղավարել։

Բնության գրկում զերծ չմնացինք մարզվելու և մարզական խաղերի գայթակղությունից։ Վաղաշենի ճամբարը, նույնպես, լի էր տեկատվությամբ։ Ունեցանք կլոր սեղան-քննարկում «Դար» հիմնադրամի ներկայացուցիչների և Տիար Բլեյանի հետ։

Ես՝ որպես մանկավարժ իմ ունեցած ճամբարների արդյունքում ձեռք բերեցի մի շարք կարևոր գիտելիքներ և հմտություններ։ Առավել ինֆորմացված եմ, առավել պատրաստված, կողմնորոշվող բարդ իրավիճակներում։ Իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ մեր ունեցած գաղափարների կարևորումը հենց սովորողների կողմից՝ «Իմ սովորողներից մեկի՝ Մանան Հովհաննիսյանի ծնողը տեսանյութ էր հրապաարկել սոցիալական ցանցում, թե Վաղաշենի բնապահպանական ճամբարից հետո, այգում զբոսնելիս ինչպես է Մանանը վերցրել աղբի տոպրակը և հավաքել տարածքի աղբը, իսկ մարդիկ զարմացած դիտել են կատարվելիքը»։ Ես սա իմ ամենամեծ ձեռքբերումն եմ համարում, իմ ճամբարը արդարացրել է իր մեջ ներդրված գաղափարները։

Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ։

Պրեզենտացիա կարող եք դիտել՝ այստեղ։

Advertisement

10 thoughts on “Կլոր սեղան-քննարկում՝ «Ուսումնական ամառ»”

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s