Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարներ. ամփոփում

Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարների այս փուլը հասավ իր ավարտին։ Իսկ ավարտին հասնել նման արդյունքով, նշանակում է գնահատել և կարևորել նման սեմինարների շարունակականության կարևորությունը։

Սեբաստացի մանկավարժները կարողանում են և պատվով են դուրս գալիս ցանկացած առաջադրանքի բարդությունից։

Մանկավարժ` ով ձիավարում է, հեծանվավավորում է, լողում է։ Մանկավարժ` ով մտահոգ է բնապահպանական մի շարք խնդիրների համար, ով իր գործով ցույց է տալիս միջավայրի խնամքի կարևորությունը, մեծահոգաբար խնամում է միջավայրը որտեղ բոլորս ենք բնակվում, էլ ինչ է հարկավոր սովորողին` հետևել օրինակին։

Սեմինարները մեծ և կարևոր հնարավորություն են բոլորի համար, որպեսզի ինքնակրթվեն, զարգացնեն կամ ձեռք բերեն մի շարք հմտություններ, որոնք բարելավում են ֆիզիկական առողջությունը և ակտիվությունը և դրական օրինակ են սովորողների համար` զբաղվել սպորտով, զբաղվել միջավայրի խնամքով, որպեսզի հետո էլ ավելի քաղցրությամբ օգտվենք միջավայրի ընձեռած բարիքներից։

Սեմինարները իրենց դրական արդյունքը ունեցան, որը գրանցեցինք մի շարք հմտություններ ձեռք բերելու մասով։

Սեմինարները ավարտեցինք խաղողաքաղի գեղեցիկ ծեսով և խաղողները բաժանեցինք հանդիպող մարդկանց` ժպիտներ և դրականություն տարածելով։

Ստորև մասնակիցների ամփոփումները`

Անի Հակոբյան

Արմենուհի Հովակիմյան

Անահիտ Ամիրխանյան

Ալինա Մարզումանյան

Սուսաննա Հայրապետյան

Սուսաննա Ալոյան

Գոհար Հովհաննիսյան

Լուսինե Սարգսյան

Նունե Խաչիկօղլյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s