Ճամփորդություն դեպի Արատես

Ճամփորդությունը դեպի Արատես մեծ անհամբերությամբ է և ոգևորությամբ։ Ճամփորդությունը սկսեց Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից ուղղությունը դեպի Սմբատաբերդ` բարձունքի հաղթահարում։ Տեսարանը շշմեցուցիչ էր, խոսքերով և լուսանկարներով անհնար էր նկարագրել։

Սմբատաբերդի բարձունքում հանդիպեցինք Նիդերլանդացի ճամփորդների և հրավիրեցինք Արատեսում կայանալիք գաթաթխիկի ծեսին մասնակից լինելու, ծանոթանալու հայկական պարերգերին և մշակույթին։

Բարձունքի հաղթահարումից հետո քայլքով այցելեցինք Զորաց եկեղեցի` որտեղ պատերազմներից առաջ քահանան բաց խորանից օրհնում էր զինվորին և ձիուն։

Ստորև գաթաթխիկի ընթացքը`

Շնորհիվ Տիար Բլեյանի ունեցանք հայրենագիտական ամենից հետաքրքիր քայլարշավը։ Ծանոթացանք Արատեսի քարանձավների տեղակայմանը, գետերի և առուների միացմանը կետերին, ամենաչքնաղ դաշտային ծաղիկների տեսակներին։ Ուտելի հատապտուղների և մրգերի տեսակներին։ Լուսանկարները ստորև`

Չենք մոռանում նաև տարածքի մշակման և խնամքի մասին և աղբի տեսակավորման։

Իսկ վերադարձը յուրահատուկ էր Հայաստանյան ամենատպավորիչ թափառումներով և այցելություններով։ Ներկա գտնվեցինք Վաղաշենի բնապահպանական ճամբարի բացմանը, աղբը տեսակավորելով մաքրեցինք լողափը, այնուհետև այցելեցինք Մարտունու ինֆո տուն, հետագա համագործակցության ակնկալիքով։ Ներկայացրեցինք հայկական ծիսական հարսանիքից մի հատված և թե ինչպես է կրթահամալիրը նպաստում ազգայինի, ծիսականի պահպանմանը և տարածմանը։

2 thoughts on “Ճամփորդություն դեպի Արատես”

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s