Հյուսիսային դպրոց_պարտեզի սովորողների հետ մարզատոնի վերածեցինք մայիսի 13_ը։
Հեծանիվներով, ինքնագլորներով, անվաչմուշկներով գնացինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ։ Եկեղեցու բակում բոլորը վարեցին` ինքնագլորներ, հեծանիվներ, անվաչմուշկներ, խաղացին օղակներով։
Սովորողների համար կազմակերպեցինք էստաֆետաներ, քանզի նրանք սիրում են իրենց կարողությքւնները չափել ու համեմատել իրար հետ և զարգացնել դրա արդյունքում։
Օրը շատ ակտիվ և հիշվող էր, սովորողները շատ ոգևորված էին և արդեն իսկ սպասում են հաջորդ մարզատոնին։