Մուտքի ճամբար. Օր հինգերորդ

Խոսքս ուզում եմ սկսել շնորհակալություններով` մուտքի ճամբարի կրեատիվ գաղափարի համար, իրագործման ներդրված ջանքերի համար, հնարավորության ստեղծման համար, որ ինքս ինձ կարողանամ բացահայտել նոր տեսանկյունից, շնորհակալ եմ մուտքի ճամբարը համակարգող` Լիլիթ Յախինյանին, ակամայից հիշում եմ Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը և Լիլիթը հենց կրակից ստեղծված, լիքը էնտուզիազմով ու դրականությամբ անձնավորություն է, շատ երջանիկ եմ, որ ծանոթացա իր հետ։

Մարիետ Սիմոնյանի շնորհիվ այս մեկ շաբաթվա ընթացքում մտածում էի անընդհատ ու անընդհատ նոր կողմից էի նայում ու դիտարկում տարբեր երևույթներ, շնորհակալ եմ Մարգարիտ Սարգսյանին, Նառա Նիկողոսյանին, Քնարիկ Ներսիսյանին, Հերմինե Անտոնյանին, Լուսինե Փաշայանին բոլորն էլ ինձ աննկարագրելի դրական էմոցիաներ են փոխանցել և կարևոր գիտելիքներ։ Աշոտ Բլեյանին առանձին անդրադառնամ մի փոքրիկ պատումով, փաստորեն, Անահիտ Կիրակոսյանը Աշոտ Բլեյանի առաջին սերն է եղել և ես հիշեցրի առաջին սերը և պատանեկան տարիները։ Շատ էմոցիոնալ իրավիճակ էր։

Շնորհակալ եմ բոլորին այսպիսի արժեքավոր կրթահամալիրի ստեղծման և երեխաներին դրսևորելու հնարավորության համար։ Ես նույնպես կցանկանաի նման կրթահամալիրում կրթությունս ստացած լինեի։

Դրականության և կրեատիվության անասելի միջավայր։ Անվերջ տրամադրող և ստեղծագործելու մոտիվացիա ստեղծող միջավայր։

Ինչպես քննարկում էինք Մարիետ Սիմոնյանի հետ Ջորջ Պոյաի մտքերը դասավանդման վերաբերյալ` յուրաքանչյուր մարդու մոտ պետք է առաջացնել այդ էնտուզիազմը հետազոտելու և բացահայտելու, ինքնակրթվելու և կրթահամալիրը անվերջ առաջացնում է այդ մոտիվացիան։

Իսկ օրը այսօր սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում ուսումնական ժամերգությամբ։

Ստորև մի քանի լուսանկար, օրվանից, որը իմ աղքատիկ բառերով նկարագրելը անհնար է`

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s