
Առավոտյան հանդիպեցինք արևելյան դպրոց_պարտեզում։ Մարիետ Սիմոնյանի հետ ունեցանք բավականին լայն քննարկում կառուցողական քննադատություն միմիանց մտքերի նկատմամբ և հետաքրքիր ու նոր գաղափարների բացահայտում։
Քննարկման թեման՝ Բիմ_Բադի միտքն էր, ուսուցչի և դաստիարակների վերաբերյալ, ինչպես նաև Աշոտ Բլեյանի մտքերին“ լրացուցիչ հանձնարարության և երեխայի ծանրաբեռնվածության վերաբերյալ։
Մարգարիտ Սարգսյանի հետ ծանոթացանք, ներկայացանք, այնտուհետև ծանոթացանք նորմատիվ կանոններին, որոնք ենթադրում են ուսուցչի աշխատանքի պլանավորումը և իրականացումը։ Մարգարիտ Սարգսյանը ուղղորդեց նաև թե ինչպես նախագիծ կազմել, նախագիծը` որը իրապես կտա արդյունք, շոշափելի կլինի և միտված կլինի ընդգրկել և ներգրավվել յուրաքանչյուր ունակություններով սովորողի։
Նառա Նիկողոսյանի հետ խոսեցինք մանկավարժության կազմակերպման այլընտրանքների վերաբերյալ։ Դպրոց_պարտեզի արտաքին տեսքը և կահավորվածության նպատակը ու հենց նմանատիպ լինելու կարևորությունը։ Շատ կարևոր, որ երկու տարեկանից սկսած երեխային հնարավորություն է ընձեռվում ինքնուրույն լինել իսկ կրթահամալիրը ապահովում է դրա անվտանգ և անվնաս իրականացումը։
Հինգ տարեկանների ծրագիրը միտված է դպրոցին նախապատրաստվելուն։
Առաջինից_երրորդ դասարանում մոտեցումը կրկին նույնն է։
Չորրորդ_հինգերորդ դասարաններում մոտեցումը միտված է միջին դպրոցին պատրաստվելուն։
Խոսեցինք նաև ուսումնական պլանի, դրա գործիքակազմի մասին և տրված հնարավորության` մասնավորապես, հնարավորություն է տրվում դպրոցներին ազատ իրականացնել հեղինակային ծրագրեր և պլաններ։ Ամեն բան կարգավորվում է պլանով, ինչը ուսումնական պլանի հավելվածն է։
Ավելորդ է անգամ նշել բոլոր մասնագետների պրոֆեսիոնալիզմը և առարկայական դիտարկումները, որոնք աներկբա ուղղորդող են, թե՛ նախագիծ կազմելիս, թե՛ նախագծի ընթացքը առավել օբյեկտիվ կազմակերպելու համար։
Շրջեցինք նաև դպրոց_պարտեզի տարածքով։
Մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, շատ ոգեշնչող է, ուրախ եմ հնարավորություն ունենալ մասնակիցը լինել։
Այնուհետև այցելեցի մարզական ակումբ` լող։ Իմ սիրելի սպորտաձևերից մեկը։
Մի քանի լուսանկար այսօրվանից ստորև`





2 thoughts on “Մուտքի ճամբար. Օր երկրորդ”