Մուտքի ճամբար մարտի 21_ից 25_ը

Առավոտյան հանդիպեցինք մայր դպրոցում` կենտրոնական ընթերցասրահում, զրուցեցինք ծանոթացանք։

Հաջորդիվ այցելեցինք գեղարվեստի և հյուսիսային դպրոց, խոսքերը շատ «անգույն» են ներկայացնելու համար այդ «գունազարդ» և ստեղծագործ միջվայրը։ Ներկայացնել սաների ստեղծագործական և մշակույթի զգացողությունը դժվար է, քանի որ յուրաքանչյուրը յուրովի յուրահատուկ և չկրկնվող է։

Այցելեցինք ոսկու ձուլարան, որը միակն է իր տեսակով, որտեղ սաները ներկայացնում են չկրկնվող անհատական աշխատանքներ։

Այցելեցինք նաև արվեստանոց, ծանոթացանք սաների գործերին և անսահման երևակայությամբ աշխատանքներին։ Մեծ ոգևորություն եմ ապրում՝ տեսնելով սաների գործերը, հետաքրքրվածությունը մշակույթի նկատմամբ։

Քանդակները, որոնք նույնպես արվել էին սաների կողմից նույնպես յուրահատուկ են և եզակի։ Հյուսիսային դպրոցում ամեն անկյուն ոգեշնչող է՝ ստեղծագործելու, սովորելու և արվեստին ավելի մոտ լինելու հարցում։ Ուստի, կարևոր եմ համարում, սաների հետաքրքրվածությունը մշակույթի նկատմամբ և ոգեշնչվում նրանց գործերով։

Վերադառնալով մայր դպրոց մասնակից եղանք՝ գարնանային ճամբարի երաժշտական պարապմունքներին, մեծ ոգևորությամբ նշեմ, թե որքան ուրախ եմ մասնակիցը լինելու համար։

Այցելեցինք նաև ռոբոտաշինության լաբորատորիա, որը ՀՀ_ում եզակի է իր տեսակի մեջ, քանի որ ոչ թե ծրագրավորվում են արդեն գործարանային արտադրված ռոբոտները կամ սարքերը, այլ ստեղծվում են ռոբոտներ և սարքեր հենց լաբորատորիայում։

Մասնակցեցի նաև 6 տարեկանների դասվարների հավաքաին, առողջ և կառուցողական մտքերի փոխանակումներին։

Ստորև մի քանի լուսանկար, ներկայացնելու համար աննկարագրելի տպավորություններս։

6 thoughts on “Մուտքի ճամբար մարտի 21_ից 25_ը”

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s