
Կրթական փոխանակումների նախագծով՝ Գագարին կլաստերի՝ Ծաղկունքի, Վարսերի, Գեղամավանի, Զովաբերի, Գագարին ավանի դպրոցների սովորողների խումբը 2023թ․ ապրիլի 14-ին զատկական ծեսով հյուրընկալվում է կրթահամալիրում։
Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, Գագարին նախագծով գործընկեր դպրոցներ, հյուր-բարեկամներ
Ընդունելության պատասխանատուներ՝ Անահիտ Կիրակոսյան, Քնարիկ Ներսիսյան
Հյուրընկալվող խումբ՝ Գագարին ավանի սովորողներ
Իրականացումը՝ «Ձոն առողջությանը» ստուգատեսով, հոգևոր գարուն` կրկնազատիկով՝ դեպի Կանաչ կիրակի
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
08:45՝ հյուրերի դիմավորում Երևանի Սբ․ Երրորդություն եկեղեցու բակում
09:00՝ միասնական ուսումնական ժամերգություն
09:30՝ Ժամանում Հյուսիսային դպրոց․ Կավագործություն․ Քանդակի դպրոց, Ալիսա Գևորգյան
10։30՝ Շրջայց դպրոցում, ծանոթացում արվեստանոցների գործունեությանը
11:00՝ Արտադրությամբ ուսուցում նախագծի, գործունեությունների ուսումնասիրություն
12:00՝ Զատկական ծիսական երգուսուցում, պարուսուցում, միասնական խաղեր․ Երաժշտության սրահ, Հասմիկ Մաթևոսյան
13:00՝ Ճաշ
13:30՝ Շրջայց ոսկեգործական լաբորատորիայում համատեղ գործունեություն․ Դավիթ Պետրոսյան
14:30՝ Քայլք Սարալանջով դեպի Մայր դպրոց
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
15։15՝ Զատկական ուրախություն․ Ուրբաթ-համերգ
Լուսանկարը՝ Արմինե Մովսիսյանի
One thought on “Զատկական ուրախություն․ ընդունելության ծրագիր”