Մարմնամարզական նորմատիվներ․ 5 տարեկաններից մինչև 3-րդ դասարան
4-5-րդ դասարաններ
Շարային վարժություններ՝ Շարափոխում միասյուն շարքից քառասյուն շարքի մասնատումով և միաբերումով։
Ընդհանուր զարգացնող վարժություններ՝ Վարժություններ մարզափայտերով (տղաներ)։
Վարժություններ օղերով՝ Կեցվածքի ձևավորման վարժություններ։
Կախեր և հենումներ՝ Տղաները կախ ծալված և արտակորված։ Ձգումներ կախ դրությունից։ Կախ դրությունում ծնկային հոդում ուղղված ոտքերի բարձրացում։ Աղջիկներ խառը կախեր։ Ձգումներ կախ պառկած դրությունից։
Ակրոբատիկ վարժություններ՝ Գլուխկոնծի առաջ և ետ
Ռիթմիկ-մարմնամարզական վարժություններ՝քայլքի և կքանիստի հաջորդում, ծնկերի ծալում, քայլք թաթերի վրա, լայն և փոքր քայլք, քայլք կրունկների վրա։ Գլխի թեքումներ, դարձումներ, պտույտներ։ Իրանի թեքումներ, դարձումներ համաձայնեցված ձեռքերի շարժումների հետ։ Կիսակքանստելով ոտքերը տանել առաջ և կողմ։ Մարմնի ծանրության տեղափոխում մի ոտքից մյուսին, մի կողմից մյուսի կողմը։ Յուրացված շարժումներով ռիթմիկ մարմնամարզության
համալիրների կատարում։
Աթլետիկական վարժություններ՝ հեռացատկ, վազք, ցատկ, նետում
Վազքեր՝ վազք արագացումով 40 մ, վազք բարձր մեկնարկից և ընթացքից 20-40 մ, մաքոքավազք 4×10 մ։ Վազք 30մ՝ գրանցելով արդյունքը։ Հավասարաչափ վազք 8-10 րոպե։
Ցատկեր՝ տեղից հեռացատկ։ Հեռացատկ 5-7 վազքաքայլով, հրման շեշտադրումով:
Նետումներ՝ 6-8 մ հեռավորությունից գնդակի նետում ուղղահայաց և հորիզոնական նպատակակետին (տեղից և 2-4 քայլ թափից)
Շարժախաղեր՝ Ֆիզիկական ընդունակությունների մշակմանը նպաստող խաղեր
Վազքի ունակության ամրապնդման խաղեր՝ «Օղակներով էստաֆետ», «Որսա և նստիր»։
Ցատկերի ունակության ամրապնդման խաղեր՝ «Թզուկներն ու հսկաները», «Ցատկելով առաջ»։
Նետումների ունակության ամրապնդման խաղեր՝ «Նետում զամբյուղի մեջ», «Գնդակի նետում պատին»։
Գնդակը փոխանցելու և վարելու ունակության ամրապնդման խաղեր՝ «Գնդակի փոխանցում տողանում», «Գնդակի փոխանցում», «Գնդակներով էստաֆետ»։
Վերջնարդյունքները՝
- Կարողանալ ինքնուրույն կատարել ընդհանուր զարգացնող, ռիթմիկ- մարմնամարզական , ուժային, ճկունության, ճարպկության, ցատկունակության
- վարժությունները։
- Ձեռք բերել շարժումները տարբերակելու, փոխկապակցելու, սահուն կատարելու, կոորդինացիայի հմտություններ։
- Կարողանալ դրսևորել ինքնավսատահության,նպատակասլացության, ինքնագնահատման և դժվարությունները հաղթահարելու հմտություններ։
- Կարողանա վազել կարճ և միջին տարածության վազքեր։
- Կարողանա վազել կարճ և միջին տարածության վազքեր։
- Կարողանա «ոտքերը կծկված» եղանակով հեռացատկի և «քայլանցում» եղանակով բարձրացատկի։
- Կարողանա նետել թենիսի և լցրած գնդակներ։
- Ունենա արագաշարժության, ճկունության, ճարպկության, դիմացկունության, ցատկունակության, դիպուկության բավարար ընդունակությունները,
- Լինի համարձակ, վճռական և նախաձեռնող։
- Կարողանա «ոտքերը կծկված» եղանակով հեռացատկի և «քայլանցում» եղանակով բարձրացատկի։
- Կարողանա նետել թենիսի և լցրած գնդակներ։
- Ունենա արագաշարժության, ճկունության, ճարպկության, դիմացկունության, ցատկունակության, դիպուկության բավարար ընդունակությունները,
- Լինի համարձակ, վճռական և նախաձեռնող։
Նյութի աղբյուրը՝ այստեղ։
One thought on “Մարմնակրթություն առարկայի անհատական ուսումնական պլան”