
Ճամփորդությունը դեպի Արատես ձյան հետքերով էր։ Արատեսը անկրկնելի է բոլոր եղանակներին այնուամենայնիվ ձյունը չտեղաց, բայց հասցրինք վաելել մասամբ սառած գետը։
Եռօրյա ճամփորդության ընթացքում ունեցանք ուսումնական շատ հետաքրքիր օրեր։ Երգ ու ազգային պարի ուղեկցությամբ, հայկական ազգային խոհանոցի ուսումնսիրությամբ, ընթերցանությամբ և ժամանցով։
Երեկոները անցկացնում էինք ընթերցանությամբ, վաելում էինք նաև սովորողների կողմից դաշնամուրային կատարումներ, միասին վառարանի վրա պատրաստում էինք կարտոֆիլ։
Եռօրյա ճամբարի ընթացքում սովորողներին հիշեցնում էինք հնարավորինս անաղբ կենցաղավարման կարևորության մասին, առանձնացնում էինք կենդանիների համար աղբը, կոմպոստի համար մնացորդները, պլաստիկը։ Նմանօրինակ ճամփորդությունները միայն դրական ազդեցություն են ունենում սովորողների աշխարհայացքի և աշխարհընկալման վրա, քանի որ փոխվում է իրենց կենցաղավարումը։
Լուսաբացին իրար բարին էինք մաղթում և նախավարժանքով զբաղվում։ Այցելում էինք վանք աղոթելու և խաղաղություն ստանալու։ Երկրորդ օրը քայլք ունեցանք դեպի Արատեսի հյուսիս-արևելք, իսկ եղանակը շատ ջերմացնող էր։
Սովորողների հետ ուսումնասիրեցինք նաև հայկական ազգային խոհանոցի տեսականին և խոսեցինք ճանաչելու և պահպանելու կարևորության մասին։
Երրորդ օրը յուրաքանչյուրը կարգի բերեց իր տարածքը և հանձնեցինք մյուս խմբերին, չցանկանալով վերադառնալ։


Վերադարձի ճանապարհին կանգնեցինք Սուրբ Կարապետ վանքում աղոթելու և զմայլվելու տեսարանով։
Ճամփորդության ամփոփ պատկերը ստորև տեսանյութում՝
Ազգագրության փառատոնի շրջանակում ազգային խոհանոցի ուսումնասիրությունը և պատրաստությունը՝ այստեղ։
Սովորողների ամփոփումները՝
3 thoughts on “Ճամփորդություն դեպի Արատես․ ամփոփում”