Եռամարտի կազմակերպումը հյուսիսային դպրոց-պարտեզում

4-5_րդ դասարանների եռամարտը կազմակերպվում է` Հյուսիսային դպրոցի մարզադահլիճում, Մայր դպրոցի մարզադահլիճում, ռազմամարզական հատվածում։

Սովորողները դասին ներկայանում են մարզահագուստով և մարզակոշիկով` հիգիենայի և մաքրության նկատառումներից ելնելով։ Դասը սկսում ենք հրահանգները սովորելով` «շարվե՛լ», «հավսա՛ր», «զգա՛ստ», վերհիշում ենք դարձումները այնուհետև «քայլքով մա՛րշ», «դանդաղ վազքով մա՛րշ» հրահանգներով կրկին շարվում։

Վազքից հետո, որը նպաստում է թոքերի աշխատանքին և մկանների տաքացմանը, անցնում ենք մարմնամարզական վարժություններին։ Վարժությունները մոդելավորում են սովորողները և հաշիվ տալիս։

Մարզվելուց հետո իրականացնում ենք էստաֆետային խաղեր, վազքի մրցույթներ և տարբեր ցամաքային սպորտաձևերում հմտությունների զարգացում` ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ։

Երբեմն նաև ազգային խաղերով ենք ավարտում դասը։

Իսկ աշնանային արձակուրդների ընթացքում սովորողները չեն մոռացել մարմնակրթության կարևորության մասին։

Նարեկ Մնացականյան

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s