Հեծանվաերթ դեպի Մուսա լեռան հուշահամալիր

Պարտադիր կրկնվողների շարքից, միջավայրը մաքուր պահելու, առողջ ապրելակերպի գաղափարները երբ համադրվում են նաև ամենասիրելի սպորտաձևերից մեկի հետ, ստացվում է նման երթեր։

Երթի մեկնարկից առաջ բոլոր մասնակիցները ծանոթանում են երթևեկության ժեստերին, անվտանգության կանոններին։ Երթը կազմակերպվում է պարտադիր անվտանգության կանոնները հաշվի առնելով՝ ուղեկցող մեքենա, բուժակ։ Բարեբախտաբար երթը իդեալական ընթացավ և անհրաժեշտություն չեղավ բուժակի միջամտության։

Հասնելով Մուսա լեռան հուշահամալիր, իրականացրեցինք տարացքի մաքրում և այնուհետև վաելեցինք անկրկնելի տեսարանը։

Երթը կարելի է համարել կայացած, բոլոր մասնակիցները շատ ոգևորված էին և սա դրական ցուցանիշ է առաջիկայում առավել հաճախակի դարձնել երթերը, մարզավիճակի կայունությունը պահպանելու համար։

Շատ ուրախ եմ և տպավորված, որ նախագիծը հաջողեց, շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին՝ կազմակերպվածության, պատրաստակամության և գեղեցիկ օրվա համար։

Advertisement

4 thoughts on “Հեծանվաերթ դեպի Մուսա լեռան հուշահամալիր”

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s