
Մասնակիցներ՝ Հյուսիսային և Արևմտյան դպրոցների 5-րդ դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ Հոկտեմբերի 10
Ժամը՝ 11․00 -11․45
Վայրը՝ Մայր դպրոց «Սեբաստիա» մարզադաշտ
Պատասխանատուներ՝ Սոնա Սարգսյան, Անահիտ Կիրակոսյան
Խորհրդատու մարզիչ՝ Էրիկ
Խաղը երեխայի զարգացման ու դաստիարակության լավագույն միջոցն է:
Հիմնական կանոններ
- Արգելվում է ոտքով հարվածել կամ հրել մրցակցին.
- Արգելվում է իրար ձեռքով փոխանցել գնդակը խաղի ընթացքում, առանց որևէ պատճառի.
- Խաղացողներին արգելվում է հագնել կոշիկներում կամ կոշիկների վրա՝ մեխեր, երկաթի թիթեղների կամ պինդ ռետինե կոշիկներ.
- Առանձին ֆուտբոլային խաղը բաղկացած է երկու խաղակեսերից՝ յուրաքանչյուրը 45 րոպե։ Խաղակեսերի միջև կա 15 րոպեանոց դադար.
- Խաղը ներառում է երկու կողմերի թիմերը՝ յուրաքանչյուրում 11 խաղացող.
Դարպասապահը կարող է խաղալ ձեռքով տուգանային հրապարակում, իր հիմնական խնդիրն է պաշտպանել դարպասը։
Խաղի նպատակն է՝
Աշնանային բաց հավաքի շրջանակում երկու դպրոցների սովորողների միջև ընկերական միջավայր ստեղծելը
Խաղի ընթացքը՝
Գնդակ խփել հակառակորդի դարպասը, որքան հնարավոր է շատ և փորձել կանխել գնդակի հայտնվելը իրենց դարպասում։ Խաղը հաղթում է ավելի շատ գոլ խփած թիմը։
Նախապես աղջիկների պատրաստում են տղաներին խրախուսող պաստառներ և մասնակցում խաղի ընթացքին, ոգևորելով իրենց խմբին։
Արդյունքը՝
- Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:
2 thoughts on “Աշնանային բաց հավաք. ֆուտբոլային ընկերական հանդիպում”