4-5_րդ դասարանցիների համար մարմնակրթությունը կազմակերպվում է` դպրոցի մարզադահլիճում, ինչպես նաև Մայր դպրոցի մարզադաշտում։ Մարզադաշտ հասնում ենք քայլքով, մկանները տաքացնելով, երբեմն նաև վազքով։
Սովորողները սպասում են անհամբերությամբ մարզադաշտ գնալուն։
Լողուսուցումը կազմակերպվում է արևմտյան դպրոցում, որտեղ նույնպես հասնում ենք քայլքով, սովորողների մոտ լողալու հմտությունները կատարելագործվում են, իսկ ջրի նկատմամբ վախերը հաղթահարված են։
Հեծանվավարությունը կազմակերպվում է հյուսիսային դպրոցի հեծանվաուղիների վրա, ինչպես նաև Մայր դպրոցում։