Մեր բնապահպանական ճամբարի մեկնարկը տրվեց եկեղեցում պատարագից հետո։
Բոլորս գնացինք ընդառաջ մի նպատակի` տեսնել ավելի մաքուր և խնամված Սևան։ Ճամբարականների հետ հասնելով Վաղաշեն նախ ծանոթացանք աղբը տեսակավորելու և անաղբ կենցաղավարման կանոններին։
Էլ ի՞նչ Սևան առանց լողի, լողացինք և իրականացրինք լողուսուցում, ճամբարականների հետ միասին պատրաստեցինք ընթրիք, իսկ երեկոյան խարույկի շուրջ ընթերցեցինք։
Իսկ Գրիգը իր արտիստիզմը ցուցադրելով` պատմում էր իր ամենասիրելի գրքերից մեկը, ըստ որի հասկացել է, որ պետք չէ լինել ժլատ, պետք է միշտ կիսվել ընկերների հետ և մտածել դեպի ներսը հարստացնելու մասին։
Հայրենագիտական կանգառները` Հայրավանքում, Իշխանաց բերդում և Ծակքարի կամրջում էին։ Ճամբարականները ծանոթացան թվագրությանը, եկեղեցու վրա պատկերված խաչերի իմաստին։
Վաղաշենից հեռացանք տանելով աղբը և լիահույս որ մի օր նույն տեղից անաղբ ենք հեռանալու։
Ստորև ճամբարականների ամփոփումները`
3 thoughts on “Բնապահպանական-արշավախմբային ճամփորդություն` Վաղաշեն”