Տեղեկանք լողափնյա ճամբարի հետագա զարգացմանը միտված

Հյուսիսի լողափ

Դիտարկելով իմ գործընկեր՝ Մերի Գրիգորյանի լողափնյա ճամբարի նախագիծը նշեմ՝ առանձնահատկությունները։ Ճամբարականները շրջում են կրթահամալիրի բոլոր մասնաճյուղերով՝ լինելով թե՛ մարզադպրոցում, թե՛ բնագիտության լաբորատորիայում, խեցեգործության սրահում, ագարակում, սա առանձնահատկություն է կրթահամալիր նոր մուտք գործած երեխաների համար հետաքրքիր օրվա կազմակերպում, իսկ կրթահամալիրում սովորողների համար սիրելի վայրերի այցելություն։

Իմ նախագծի հետ տարբերությունները՝ բազմատեսակ այցելությունները։ Թերևս յուրաքանչյուրի հետաքրքրություններին համապատասխան որևէ գործունեություն կա նախագծում։

Իմ նախագծի առավելությունը՝ ճամբարականների լողի հնարավորությունը ավելի երկար ժամանակահատվածով, կինոդիտում, ընթերցանություն և քննարկումներ՝ ճամբարականների շփման, կարծիքներ արտահայտելու և բանավիճելու կարևորում։ Հեծանվաերթ և մարզական ակտիվության կարևորում։ Ինչպես նաև ամառային գույները, սեփական երևակայությունը թղթին փոխանցելու հնարավորություն՝ նկարչական պլեներ։

Նմանությունները՝ ուսումնական ագարակ այցելությունները, ինտելեկտուալ ժամանցային խաղերի առկայությունը և լողափնյա խաղերն են։

Ուսումնասիրեցի իմ գործընկեր Ֆենյա Արսենյանի բլոգը, որտեղ գտա հետևյալ առանձնահատկությունները՝ աշխատանքներ երեխայի կոգնիտիվ առանձնահատկությունների վրա, հետաքրքիր հոգեհուզական խաղերի միջոցով։

Տարբերությունները՝ հոգեհուզական տարբեր ոլորտների վրա աշխատանքը։

Իմ նախագծի առավելությունները՝ ազգային/ բակային խաղերի առկայություն, առավոտյան մարմնամարզություն, ինտելեկտուալ, թիմային խաղեր, ընթերցանություն և քննարկումներ, նկարչական պլեներ, հեծանվաերթ։

Նմանությունները՝ լողափնյա խաղերի առկայություն, կինոդիտումներ, ուսումնական ագարակ այցելություններ, միջավայրի խնամք, հեծանվավարություն, շաբաթվա վերջում տպավորությունների քննարկում։

Իմ գործընկեր Աննա Թամրազյանի նախագծի առանձնահատկությունը՝ բնագիտական փորձն է և պիցցայի պատրաստությունը։

Նմանությունը՝ ուսումնական ագարակ այցելությունը, միջավայրի խնամքը, հեծանվավարությունը, լողը։

Իմ նախագծի առավելությունը՝ ազգային/բակային խաղերը, մարմնամարզությունը և ֆիզիկական ակտիվ վիճակի պահպանումը, հեծանվաերթը, նկարչական պլեները, ընթերցանություն-քննարկումները, ֆիլմերի դիտում-քննարկումները։

Իմ առաջարկը ճամբարի հետագա զարգացմանը և տարածմանը ուղղված՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կայքի նշմամբ վերնաշապիկներով հեծանվաերթեր։ Ճամբարում հայրենագիտական բաղադրիչի ավելացում, մասնավորապես, արտագնա ճամփորդություններ։

2 thoughts on “Տեղեկանք լողափնյա ճամբարի հետագա զարգացմանը միտված”

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s