
Ճամբարային գործունեության երկու օրերը անցկացրել եմ Ծաղկունքում։ Իրականացրել մարզական պարապմունք, ազգագրական խաղեր, օժանդակել գաթաթխիկի, լավաշթխիկի ծեսին։
Հնէաբանական պեղումները իրականացրեցինք Ծաղկունքի դպրոցի բակում, ճամբարականները շատ ոգևորված էին գործընթացով, Լուսինե Նահատակյանի ուղեկցությամբ եղանք նաև տեղի հազարաշեն գլխատանը, իսկ հաջորդիվ արդեն վերականգնված գլխատանը։ Շատ հետաքրքիր վերականգնողական աշխատանք էր, քանի որ հնարավորինս փորձել էին պահպանել հնությունը։
Սեդա Գրիգորյանի հետ իրականացրեցինք կինո-ֆոտո դասընթաց, և օրն ավարտեցինք կավագործությամբ։
Գաթաթխիկի ծեսը թոնրում, թոնրի տաք լավաշ ուտելու գայթակղությունից ոչ մեկը զերծ չմնաց։ Շատ հագեցած և հետաքրքիր օր, որն ավարտվեց, գյուղական աշխատանքներով։










«Գագարին» նախագծով գյուղական ազգագրական ճամբարի առաջին օրը մեկնարկեց մեծ սպասումներով և ակնկալիքներով։ Մշակութային փոխանակման, ազգագրության, հուզումի և հավեսի ճամբարը տվեց իր մեկնարկը։ Ճանապարհին ունեցանք կանգառ Հրազդան գետի հովտում, աննկարագրելի տեսարան, երբ բառերս շատ աղքատիկ են այն նկարագրելու համար։ Իսկ շուրջ բռնած պարը էլ ավելի էր վեհացնում տեսարանը։
Զովաբերցիները գրկաբաց և անհամբեր էին սապսում իրենց հյուրերին։ Միասին ճաշեցինք վաելելով զով եղանակը և բնության գեղեցկությունը։ Այնուհետև որոշեցինք հենց բնության գրկում մեր տեսածը փոխանցել թղթին, նկարչաությանը մասնակցում էին բոլոր ճամբարականները, մեծ ոգևորությամբ։
Երեկոյան ճամբարականներին տուն ճանապարհելուց հետո, շրջում էինք գյուղով, ծանոթանում տեղանքին և ճամբարականների որպիսությանը, բոլորը արդեն իսկ ընկերացել էին և լավ էին զգում հյուրընկալների մոտ։




Երկրորդ օրը սկսեցինք առավոտյան նախավարժանքով, այնուհետև ուսումնասիրեցինք զարդագրության և թռչնատառերի արվեստը։ Ազգագրության ճամբարում ազգային երգ պարը, ազգային խաղերը կարևոր բաղադրիչ են, ինչը ազգայինը փոխանցելու և շարունակելու նախապայման է։





Հանդիպումը ազգագրագետի հետ շատ տեղեկատվական և հետաքրքիր էր, քայլարշավ իրականացրեցինք դեպի տեղի Թուխ Մանուկ մատուռը և գլխատունը։
Վարդավառի ծեսի պատրաստությունները շատ յուրահատուկ են, իսկ երեխաները մեծ ուրախությամբ էին պատրաստում խաչբուռները։ Քայլեցինք նաև տեղի Խլխլ կոչվող քարաշեն դաշտավայր։






Վարդավառը եկել է․ Ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների ամենասիրելի տոներից մեկը՝ Վարդավառը կամ Հիսուսի պայծառակերպության տոն։ Առավել գեղեցիկ է, իրական ծիսական երգ ու պարով նշելը։ Ազգագրական երգերը երգելով քայլեցինք դեպի Սուրբ Ստեփանոս եկեղեցի և այնտեղ նշեցինք ցողելով միմյանց աղբյուրի ջրով։



Վաղաշենի բնապահպանական ճամբարում հանդիպեցինք «Գագարին» կլաստերի գյուղերի ճամբարականներով։ Մինչև Վաղաշենի բնապահպանական ճամբար հասնելը կանգառ ունեցանք Բերդկունքի ամրոցում։ Մեզ էին միացել նաև շնորհալի և էնտուզիազմով լի պատանիներ՝ Էմիլը և Նիրկոլան։ Երիտասարդները շատ հետաքրքրություններ ունեին, բայց բասկետբոլը ամենասիրելին էր և մեծ ցանկություն ունեն Հայաստանում զարգացնելու բասկետբոլը։




Մենք նույնպես, վարակվելով երիտասարդների եռանդով, որոշեցինք կազմակերպել բասկետբոլի ընկերական խաղ։ Իսկ Նիկոլան ուրախ էր փոխանցել իր փորձը և պրոֆեսիոնալիզմը մնացածին և վստահ եմ սա դեռ վերջը չէ։
Վերադառնալով խաղից, լողացինք Սևանում և պատրաստվեցինք խարույկին, երգելով և վերհիշելով անցած օրերը։
Վաղաշենում երկրորդ օրը լի էր հանդիպումներով՝ հյուրընկալեցինք ԱԻՆ աշխատակիցների, ովքեր խոսեցին ճամբարականների հետ առաջին օգնություն կազմակերպելու, հրդեհների ժամանակ ճիշտ վարքագիծ դրսևորելու, տարբեր կենդանիների հանդիպելիս մեր վարքի մասին։ Այնուհետև հանդիպեցինք «Դար» հիմնադրամի ներկայացուցիչներին Տիար Բլեյանի գլխավորությամբ, քննարկեցինք անցած օրերը, ապագայում նախագծի զարգացման ու տարածում ստանալու կարևորությունը, քանզի նման նախագծերը համախմբում են, հանում են մի շարք տարանջատող մոտեցումներ՝ կապված քաղաքացի և գյուղացի լինելու հետ, քաղաքում ապրող երեխաները ծանոթանում են գյուղի մշակույթին և դրա մի մասը դառնում, մտերմանում են ընտանիքներով և պահում կապը։
Այնուհետև հյուրընկալեցինք «Կարմիր Խաչ» բարեգործական կազմակերպությանը, միասին սպորտային խաղեր խաղացինք, իսկ մեր հյուրերը մեզ համար մեծ հյուրասիրություն էին կազմակերպել։







Վաղաշենում երրորդ օրը թաց աչքերով էր, բոլորս ցանկանում էին մի քիչ էլ մնալ։ Վերադարձի ճանապարհին կանգնեցինք Մարտունու մշակույթի տանը և ծանոթացանք երկրագործական տարատեսակ իրերի և դրանց նշանակությանը։
Ահա և ավարտվեց նվիրումի, եղբայրության, համախմբվածության ճամբարը, բայց ոչ այն չի ավարտվել, քանի դեռ ճամբարականները մտերիմ են ընտանիքներով, օգնում են միմիյանց տարատեսակ հարցերով, աջակից են ուրեմն ճամբարը արդարացրել է իր նպատակը և չի ավարտվի, այլ ավելի մեծ տարածում կստանա։
Ճամբարը շատ հետաքրքիր և տեղեկատվական էր բոլորիս համար։ Ինքնակրթվելու և կատարելագործվելու հնարավորությունը և այն օգտագործելը շատ կարևոր էր ինձ համար։






2 thoughts on “Զովաբերի ազգագրության ճամբար”