Մեկնարկեց ամենակոլորիտային, գյուղական ճամբարը։
Հայրենագիտական ճամփորդությունը սկսեց Հայաստանի գետերի ու կիրճերի ճանաչումով, պար բռնեցինք Հրազդան և Արա գետերի միառանման վայրում, բացահայտելով անհավանական գեղեցկությունը` բնության թեթև ձեռքով ստեղծված։
Զովաբերում մեզ դիմավորեցին ամենահյուրընկալ մարդիկ, ովքեր բացել էին մեր առջև իրենց դռները։ Միասին նկարչական պլեներ իրականացրեցինք, թղթին փոխանցելով բնության ամենագեղեցիկ գույները։

Էլ ինչ ճամբար առանց ֆուտբոլի, ամենաւնկերական ֆուտբոլային հանդիպումը։
Օրն ավարտեցինք տունայցերով և ամփոփելով ճամբարականների տպավորությունները, ովքեր արդեն իսկ հասցրել էին մտերմանալ և կիսվել գյուղական կյանքի իրենց փորձով։
2 thoughts on “«Գագարին» նախագծի ազգագրական ճամբար”