Լողափի կազմակերպման և շահագործման կարգը
Արդեն հավեսի հունիսը իր լիարժեք կազմակերպման մեջ է, լողափը գործում է ամենաբարձր մանկական ճիչերով, բացօթյա նախաճաշով, գործունեություններով, բացօթյա հակաբացիլ նանիկներով: Հավեսի հունիսը կարելի է ասել ստուգատեսների հավես շարք է՝ թե սանի , թե դաստիարակի: Ավելի շատ ինքնակազմակերպում , ինքնուրույնություն, խենթությունների ստուգատեսներով լողափնյա պարտեզը պիտի ցնծա ողջ ամառ: Լողավազանի բազելով, գլաքարերը ջրելով, աթոռ-սեղան դասավորելով , ոտաբոբիկ քարերի վրա վազելով ցեխով ու ավազով խաղալով, գամակ ու ճոճ կախելով, միջավայրը խնամելով, բերքատու՝ բեքից ճկռած ծառերից կախվելով ՝ մի ողջ ուսուցում և հրճվանք:
Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.30-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Դաստիարակներց մեկը, սանին ուղեկցում է, դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր:
Ամառային լողավազան-լողափի խնամք։
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը:
10:00-10:30—Նախաճաշ
11:00-12:00— Ամառային լողափնյա հրճվանք։
12:30-13:00—Ճաշ
15:30-16:00- Հետճաշիկ:
13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
15:00-16:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել
Բնագիտական փորձեր՝
Ինչ կա-չկա ջրի մեջ
Տաք և սառը ջուր
ԻՆչպես փրփուրը ստանալ, գունավորել , այլընտրանքային նկարչություն
Սառցանկարչություն՝ ինպես ջուրը սառեց ու նորից հալվեց
Բակային խաղեր՝ Անուն գոռոցի, Գետնից բարձր, պարան, գնդակ, ռեզին, Աղջիկ փախցնոցի, ծիրանի կուտերով դիպուկ նետիր:
Ցեխախաղեր, չլմփոցներ, ուրախ լվացք ու փրփրախաղեր , ամրակներ:
Հեքիաթներ՝ Ռոդարի ՝ Շոկոլադե ճանապարհը, Ալիսա Գլդորիկը:
Երգեր՝ Արև, արև, եկ, եկ, Կոտ ու կես, Հե՜յ, իմ Նազան, Ձիուկ, Գնացեք-տեսեք։
Հեքիաթ-ներկայացում.Ջ.Ռոդարիի հեքիաթների խառնաշփոթ
Աղայանական շարք`…Ծիտը և բազեն, Հավիկ
Ոտանավորներ, ասիկներ, ճվիկներ համբարձման խաղիկներ
Ծափխաղեր֊բառխաղեր` օրինակ՝«Ուտելիք,չուտելիք» (երեխաներից մեկն ուտելիքներ է ասում, մյուսները ծափ են տալիս, ընթացքում՝ շփոթեցնելու համար, չուտելիք է ասում։ Ով ծափ տվեց՝ նա պարտվում է)
- Հուլիս 1- օգոստոսի 31` ամառային լողափնյա պարտեզներ
- ֆլեշմոբ «Իմ պատժգամբը». բույսերի խնամք, ընտանեկան նախագծեր:
- Հուլիսի 1- օգոստոսի 31` «Բա՜րև, ջուր». լողուսուցում
- Հուլիսի 24` Վարդավառի ծես:
- Բա՜րև, ջուր
- Անձրևաբեր ծես
- Վարդավառի ծես
- Ծիրանածես
- Ձմերուկածես
- Հակաբացիլ Կոմիտաս
- Բացօթյա քուն, քնի ծես, Աստղափայլ օրորներ:
Հուլիսի 4_8
Երկուշաբթի` երգուսուցում, ջրային խաղեր
Չորեքշաբթի`երգուսուցում, ջրային խաղեր
Հինգշաբթի` բնագիտական փորձ` ջրի վրա տակը
Ուրբաթ` ջուր թափոցի։