
Վայր՝ Վայոց Ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն
Մեկնում՝ հուլիսի 1, Սուրբ Երրորդություն եկեղեցի, 09։00
Վերադարձ՝ հուլիսի 3, Սուրբ Երրորդություն եկեղեցի, մինչ 19:00
Մասնակիցներ՝ «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի մասնակիցներ
Ճամփորդության պատասխանատու՝ Արմինե Մովսիսյան
Օգնականներ՝ Արմենուհի Թամոյան
Երթուղու նկարագրություն՝
Մեկնում
Երևան – Արտաշատ – Երասխ — Սևակավան – Զանգակատուն – Գետափ — Եղեգիսի կիրճ – Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով (կանգառներով՝ 3 ժամ)
Վերադարձը
Արատես- Հերմոն-Եղեգիս-Շատին-Վարդենյաց լեռնանցք- Մադինա- Մարտունի- Հայրավանք- Երևան (կանգառներով՝ 3 ժամ)
ԵՌՕՐՅԱ ՃԱՄԲԱՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- Գիշերակացը՝ Սիրո տնակում
- Բարձունքի հաղթահարում՝ Սմբատաբերդ
- Այցելություն Զորաց եկեղեցի
- քայլք դեպի Արատեսի հյուսիս՝ բացահայտումների արահետով
- առավոտյան ժամերգություն Արատեսի վանքում
- Արատեսյան միջավայրի բարելավման, մաքրման աշխատանքների իրականացում
- մարզական, բակային, թիմային խաղեր
- երեկոյան ընթերցումներ, քննարկումներ
- ծանոթացում Օրբելյանների քարվանատանը
- կանգառ Հայրավանքում
ՆՊԱՏԱԿ
- «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի կազմակերպում ուսումնական ճամփորդությամբ
- հայրենագիտական արշավ, բարձունքի հաղթահարում՝ Սմբատաբերդ
- Ամառային ֆոտո պլեների իրականացում
- մարզական վիճակի բարելավում քայլարշավների և արշավների միջոցով
- երեք օր միասին կենցաղավարելու դժվարությունների հաղթահարում
- ընթերցանություն, քննարկումներ
ԽՆԴԻՐՆԵՐ
- Գործունեության նախագծում և իրականացում
- Գործունեության նախապատրաստում և հմտությունների զարգացում
- Տեղեկությունների փնտրտուք-հավաքում՝ համապատասխան ուսումնասիրման ենթակա վայրերի (տես նախագծում՝ ստորև), դրանք համադրելու, հրապարակելու, գործնականում կիրառելու հմտությունների ձեռքբերում
- Անհատական և թիմային աշխատանքի կարողությունների զարգացում
- Շրջակա միջավայրի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում, խնամք։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Նախապատրաստական փուլ՝
Ճամբարի մասնակիցները.
- տեղեկություններ են հավաքում տվյալ տարածաշրջանի, ճանապարհի, պատմամաշակութային վայրի, շրջակա միջավայրի մասին
- քարտեզի միջոցով կազմում են երթուղին
- այցելվող վայրերի վերաբերյալ հավաքում են նյութեր, կատարում ուսումնասիրություն, հրապարակում անհատական բլոգներում
- կազմում են սննդի ցանկը
- եղանակային պայմանների դիտարկում mes.am կայքով
Աշխատանքի ընթացքը՝
- Բարձունքի հաղթահարում
- Արատեսյան միջավայրի ճանաչում, ուսումնասիրություն
- Պատմամշակութային վայրերի ճանաչում, ուսումնասիրում
- Բնության ճանաչում, ուսումնասիրում, մաքրություն և խնամք
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԱՅՐԵՐ
- Արփայի կիրճ
- Եղեգիսի կիրճ
- Եղեգիս
- Եղեգիսի Զորաց եկեղեցի
- Արատեսի դպրական կենտրոն
- Արատեսի վանք
- Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես
- Ցաղաց քար
- Օրբելյանների քարվանատուն
- Հայրավանք
ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐԱԳԱՆԵՐ
- Նախաճաշի համար նախատեսված միրգ-բանջարեղեն, ճաշի բրդուճներ, քաղցրավենիք (բրդուճները պատրաստել չփչացող մթերքներով)
Ուտում ենք մինչև մեր կացարան հասնելը: - Ջուր 1-2լ` անհատական շշով
- Անհատական ճամփորդական սպասք (մեկանգամյա օգտագործման էկո թղթից ափսեներ, բաժակներ)
- Թաց և չոր անձեռոցիկներ, ախտահանիչ միջոցներ
- Հարմար ուսապարկ՝ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
- Հագուստ 3 օրվա համար (տաք հագուստ, հարմարավետ կոշիկներ, տաք բաճկոն, գիշերազգեստը՝ երկարաթև, տաք գուլպաներ, արևապաշտպան գլխարկ, տաք գլխարկ, վզակապ, անձրևապաշտպան բաճկոն և այլն )
- Ճամփորդական հագուստ, հարմարավետ կոշիկներ, ճամփորդական փայտիկներ
- Աղբի տոպրակներ, ձեռնոց
- Լուսանկարչական սարքեր
- Հարմար ուսապարկ՝ երկու ուսով
Առաջին օրվա սնունդը և ջուրը, թեյը դնում ենք այս ուսապարկում:
Փորձեք երկու ուսապարկից ավել չվերցնել - Քնապարկ
- Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ,անձեռոցիկ՝ թաց և չոր, արևապաշտպան քսուկ, անհատական դեղատուփ
- Լապտեր
- Շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր, հեռադիտակ, կողմնացույց, գնդակ և այլն
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
Օր առաջին
Հուլիսի 1
09։00-մեկնում Սուրբ երրորդություն եկեղեցու բակից
10։00-ընդմիջում-կանգառ Երասխում
11:30-կանգառ Արփայի հովտում
12։00-մեկնում Արտաբույնք
13:00-Սմբատաբերդ քայլարշավի մեկնարկ Արտաբույնք գյուղից
14:30-Սմբատաբերդի բարձունք
15:00-իջնունք
16:00-մեկնում Արատես
16:30-ժամանում Արատես
17:00-տեղավորում
18։00-ընդմիջում, ընթրիք
19:00-ազգային բակային խաղեր
20:00-թեյըմպություն
21:00-խարույկ, ազգային պարեր, զրույցներ
22:00-քուն
Օր երկրորդ
Հուլիսի 2
08:00- վերկաց, անձնական հիգիենա
08:30- նախավարժանք
09:00- քայլք Արատեսի վանք, ուսումնական ժամերգություն
10:00- նախաճաշ
11:00- քայլք Խաչոց ձոր
13:00- բարեկարգման աշխատանքներ՝ մաքրություն, ներկում
16։00- ճաշ
17։00- քայլք Արատեսի հյուսիսային կողմ՝ բացահայտումների արահետով
20։00- ընթրիք
21։00- զրույցներ խարույկի շուրջ, տպավորությունների ամփոփում
22։00- քուն
Օր երրորդ
Հուլիսի 3
08։00- վերկաց
08։30- նախավարժանք
09։00- նախաճաշ
10։00 — միջավայրի խնամք, սենյակների հարդարում
11։00 — մեկնում
11:15 — կանգառ Եղեգիսում, քայլքով դեպի Զորաց եկեղեցի
13:00 — կանգառ ՝ Օրբելյանների քարավանատանը
14:30 — կանգառ Կոթա վանքում
15:00 — Մուտք Վաղաշենի բնապահպանական ճամբար
16:30 — կանգառ ՝ կանգառ Հայրավանքում
17։00- մեկնում Երևան
19։00- ժամանում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Արժեքը մեկ մասնակցի համար — 10.000դրամ (ճանապարհածախս, սնունդ, հաշվարկված է ըստ մասնակիցների քանակի)
Վարորդ / մեքենա
Լրացվող
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Լրացվող