Վայր՝ Վայոց Ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն
Մեկնում՝ հունիսի 8, Սուրբ Երրորդություն եկեղեցի, 09։00
Վերադարձ՝ հունիսի 10, Սուրբ Երրորդություն եկեղեցի, մինչ 19:00
Մասնակիցներ՝Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորողներ, ծնողական համայնք
Ճամփորդության պատասխանատու՝ Ազնիվ Մանուկյան
Օգնականներ՝ Անահիտ Կիրակոսյան
Երթուղու նկարագրություն՝
Մեկնում
Երևան – Արտաշատ – Երասխ — Սևակավան – Զանգակատուն – Գետափ — Եղեգիսի կիրճ – Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով (կանգառներով՝ 3 ժամ)
Վերադարձը
Արատես- Հերմոն-Եղեգիս-Շատին-Վարդենյաց լեռնանցք- Մադինա- Մարտունի- Հայրավանք- Երևան (կանգառներով՝ 3 ժամ)
ԵՌՕՐՅԱ ՃԱՄԲԱՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- Գիշերակացը հետևյալ տներում
Տատիկի տանը, Գեղարվեստում , անհրաժեշտության դեպքում՝ Սիրո տնակում - քայլք Եղեգիսի Զորաց եկեղեցի
- քայլք դեպի Արատեսի հյուսիս՝ բացահայտումների արահետով
- Արատեսյան միջավայրի բարելավման, մաքրման աշխատանքների իրականացում
- Ծննդյան ծես, հյուրասիրություն
- մարզական թիմային խաղեր
- բակային խաղեր՝ պահմտոցի, աղջիկ փախցնոցի,ֆուտբոլ, դրոշակ փախցնոցի, Ազգային ավանդական-բակային խաղեր
- Խորոտ TV նկարահանումներ
- երեկոյան քննարկումներ, սեղանի զարգացնող խաղեր՝ հայրենագիտական աշխարհագրական լոտո, ինտելեկտուալ խաղեր
- ծանոթացում Օրբելյանների քարվանատանը
- կանգառ Հայրավանքում
ՆՊԱՏԱԿ
- «Ելք» ստուգատեսի ամփոփում ուսումնական ճամփորդությամբ
- հայրենագիտական արշավ, քայլք դեպի Եղեգիսի Զորաց եկեղեցի, Ցախաց քար
- Գարնանային ֆոտո պլեների իրականացում
- Հաշվետու համերգ-պարապմունք
- մարզական վիճակի բարելավում քայլարշավների և արշավների միջոցով
- երեք օր միասին կենցաղավարելու դժվարությունների հաղթահարում
ԽՆԴԻՐՆԵՐ
- Գործունեության նախագծում և իրականացում
- Գործունեության նախապատրաստում և հմտությունների զարգացում
- Տեղեկությունների փնտրտուք-հավաքում՝ համապատասխան ուսումնասիրման ենթակա վայրերի (տես նախագծում՝ ստորև), դրանք համադրելու, հրապարակելու, գործնականում կիրառելու հմտությունների ձեռքբերում
- Անհատական և թիմային աշխատանքի կարողությունների զարգացում
- Շրջակա միջավայրի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում, խնամք։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Նախապատրաստական փուլ՝
Սովորողները, նախագծից երկու շաբաթ առաջ,
- տեղեկություններ են հավաքում տվյալ տարածաշրջանի, ճանապարհի, պատմամաշակութային վայրի, շրջակա միջավայրի մասին
- քարտեզի միջոցով կազմում են երթուղին
- այցելվող վայրերի վերաբերյալ հավաքում են նյութեր, կատարում ուսումնասիրություն, հրապարակում անհատական բլոգներում
- նախապատրաստվում ճամփորդությանը, ներկայացնում տեսանյութ պայուսակի հավաքման ընթացքից
- եղանակային պայմանների դիտարկում mes.am կայքով
Աշխատանքի ընթացքը՝
- Արատեսյան միջավայրի ճանաչում, ուսումնասիրություն
- Պատմամշակութային վայրերի ճանաչում, ուսումնասիրում
- Բնության ճանաչում, ուսումնասիրում, մաքրություն և խնամք
Յուրաքանչյուր սովորող, համապատասխան երթուղու ընթացքում հանդիպող բնակավայրերի, գետերի, պատմամշակութային վայրերի, կատարում է նյութերի ուսումնասիրում։ Յուրաքանչյուր սովորող պատասխանատվություն է կրում լինել հայագետ-ուսուցիչ՝ երթուղու ընթացքում նախագծի մասնակիցներին ներկայացնելով տվյալ վայրի մասին տեղեկություններ։
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԱՅՐԵՐ
- Արփայի կիրճ
- Եղեգիսի կիրճ
- Եղեգիս
- Եղեգիսի Զորաց եկեղեցի
- Արատեսի դպրական կենտրոն
- Արատեսի վանք
- Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես
- Ցախաց քար
- Օրբելյանների քարվանատուն
- Հայրավանք
ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐԱԳԱՆԵՐ
- Նախաճաշի համար նախատեսված միրգ-բանջարեղեն, ճաշի բրդուճներ, քաղցրավենիք (բրդուճները պատրաստել չփչացող մթերքներով)
Ուտում ենք մինչև մեր կացարան հասնելը: - Ջուր 1-2լ` անհատական շշով
- Անհատական ճամփորդական սպասք (մեկանգամյա օգտագործման էկո թղթից ափսեներ, բաժակներ)
- Թաց և չոր անձեռոցիկներ, ախտահանիչ միջոցներ
- Հարմար ուսապարկ՝ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
- Հագուստ 3 օրվա համար (տաք հագուստ, հարմարավետ կոշիկներ, տաք բաճկոն, գիշերազգեստը՝ երկարաթև, տաք գուլպաներ, արևապաշտպան գլխարկ, տաք գլխարկ, վզակապ, անձրևապաշտպան բաճկոն և այլն )
- Աղբի տոպրակներ, ձեռնոց
- Լուսանկարչական սարքեր
- Հարմար ուսապարկ՝ երկու ուսով
Առաջին օրվա սնունդը և ջուրը, թեյը դնում ենք այս ուսապարկում:
Փորձեք երկու ուսապարկից ավել չվերցնել - Քնապարկ
- 8Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ,անձեռոցիկ՝ թաց և չոր, արևապաշտպան քսուկ, անհատական դեղատուփ
- Լապտեր
- Շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր, հեռադիտակ, կողմնացույց, գնդակ և այլն
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
Օր առաջին
Հունիսի 8
09։00- Մեկնում Սուրբ երրորդություն եկեղեցու բակից
10։30-Ընդմիջում-կանգառ Երասխում
12:00- կանգառ Արփայի հովտում
13։00- Քայլք դեպի Զորաց եկեղեցի
14:30- Մեկնում Արատես
15:00- Ժամանում Արատես
15:30- Տեղավորում
16:00- բրդուճային ընդմիջում
16:30- ծանոթացում Արատեսյան միջավայրին
18։00- Ընդմիջում, ընթրիք
19:00- Ազգային բակային խաղեր
20:00-Թեյըմպություն
21:00- Խարույկ, ընթերևցանություն, ազգային պարեր, զրույցներ
22:00-Քուն
Օր երկրորդ
Հունիսի 9
08:00- Վերկաց, Անձնական հիգիենա
08:30- Նախավարժանք
09:00- Քայլք Արատեսի վանք, ուսումնական ժամերգություն
10:00- Նախաճաշ
11:00-քայլք Արատեսի հյուսիսային կողմ՝ բացահայտումների արահետով
12:30- Վերադարձ
13:00-15:00- հանգիստ
15։00- Ճաշ
15:30-16:30-Լող գետում
16։30- Ազգային խաղեր
17։00- հաշվետու համերգ («Ելք» ստուգատես )
18:00- Գաթայի ծիսական պատրաստում
20։00- Ընթրիք
21։00- Զրույցներ խարույկի շուրջ, տպավորությունների ամփոփում
22։00- Քուն
Օր երրորդ
Հունիսի 10
08։00- Վերկաց
08։30- Նախավարժանք
09։00- Նախաճաշ
10։00 Միջավայրի խնամք, սենյակների հարդարում
11։00 Մեկնում
11:15 կանգառ Եղեգիսում, քայլքով դեպի Զորաց եկեղեցի
13:00 Կանգառ ՝ Օրբելյանների քարավանատանը
15:00 Կանգառ ՝ կանգառ Հայրավանքում
16։00- Մեկնում Երևան
18։00-19։00- Ժամանում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
- Մարիա Մարգարյան
- Միքայել Սադոյան
- Գաբրիելա Համբարձումյան
- Դավիթ Համբարձումյան
- Դարեհ Դերբողոսյան
- Գրիգոր Աբտոյան
- Դանիել Սուվորով
- Նժդեհ Գալստյան
- Կարպիս Շահինյան
- Նարեկ Գրիգորյան
- Էմիլի Քոչարյան
- Նարե Գևորգյան
- Ալեքսանդր Մարգարյան
- Ալեն Բաբայան
- Մարինե Պետրոսյան՝ Գաբրիելայի տատիկ
- Լիաննա Մանուչարյան՝ Էմիլիի Մայրիկ
- Լիլիթ Մաթևոսյան՝ Ալենի մայրիկ
Արդյունքը անհատական, դասարանական բլոգներում, ենթակայքում, կայքում՝ համապատասխան փաթեթների։ Արդյունքները կներկայացվեն տեսանյութերի, ֆոտո-պատումների, ռադիո, TV թողարկումների տեսքով
One thought on “«Ելք» ճամփորդությամբ․ Արատես”