Մասնակիցներ` հյուսիսային դպրոց_պարտեզի սովորողներ
Ժամանակահատվածը` Շուրջտարյա
Նպատակը և խնդիրները` Սաների մոտ ֆիզիկական ակտիվության պահպանում, ուշադրության, արագության և ճարպկության զարգացում
Անհրաժեշտ պարագաներ`
- Գնդակներ
- Օղակներ
- Բուլավաներ
- Պարաններ
Ընթացքը`
Սովորողները բաժանվում են երկու խմբի։ Գնդակը ձեռքին բուլավաները շրջանցելով պետք է հասնել նշանակետին, գնդակը դնել օղակի մեջ և բուլավաների կողքով վազել ու էստաֆետը հանձնել թիմակցին։
Սովորղները բաժանվում են երկու խմբի։ Պարանով ցատկելով պետք է հասնել նշանակետին անցնել օղակի միջով և վազելով էստաֆետը հանձնել թիմակցին։
Արդյունքում`
Սովորողները պահպանում են մարզական ակտիվությունը, զարգացնում են` արագությունը, ուշադրությունը, թիմային համախմբավծության կարողությունը։
5 thoughts on “Մարզական էստաֆետային խաղեր”