Մասնակիցներ՝ Հյուսիսային և Արևմտյան դպրոցների 5-րդ դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ Մայիսի 6
Ժամը՝ 12․00-12․45
Վայրը՝ Մայր դպրոց «Սեբաստիա» մարզադաշտ
Պատասխանատուներ՝ Անահիտ Կիրակոսյան, Սոնա Սարգսյան, Սուսաննա Պետրոսյան
Խորհրդատու մարզիչ՝ Արևմտյան դպրոցի 5․1 դասարանի Անրի Միքայելյանի հայրիկ՝ Արամ Միքայելյանը՝ մասնագիտությամբ մանկավարժ-արտիստ
Խաղը երեխայի զարգացման ու դաստիարակության լավագույն միջոցն է:
Հիմնական կանոններ
- Արգելվում է ոտքով հարվածել կամ հրել մրցակցին.
- Արգելվում է իրար ձեռքով փոխանցել գնդակը խաղի ընթացքում, առանց որևէ պատճառի.
- Խաղացողներին արգելվում է հագնել կոշիկներում կամ կոշիկների վրա՝ մեխեր, երկաթի թիթեղների կամ պինդ ռետինե կոշիկներ.
- Առանձին ֆուտբոլային խաղը բաղկացած է երկու խաղակեսերից՝ յուրաքանչյուրը 45 րոպե։ Խաղակեսերի միջև կա 15 րոպեանոց դադար.
- Խաղը ներառում է երկու կողմերի թիմերը՝ յուրաքանչյուրում 11 խաղացող.
Դարպասապահը կարող է խաղալ ձեռքով տուգանային հրապարակում, իր հիմնական խնդիրն է պաշտպանել դարպասը։
Խաղի նպատակն է՝
Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակում երկու դպրոցների սովորողների միջև ընկերական միջավայր ստեղծելը
Ծնողական համայնքի ներգրավածությունը դասապրոցեսին
Խաղի ընթացքը՝
Գնդակ խփել հակառակորդի դարպասը, որքան հնարավոր է շատ և փորձել կանխել գնդակի հայտնվելը իրենց դարպասում։ Խաղը հաղթում է ավելի շատ գոլ խփած թիմը։
Նախապես աղջիկների պատրաստում են տղաներին խրախուսող պաստառներ և մասնակցում խաղի ընթացքին, ոգևորելով իրենց խմբին։
Արդյունքը՝
- Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:
3 thoughts on “Մայիսյան հավաք. Հարթակում ծնողն է. մարզական վարպետության դաս Անրի Միքայելյանի հայրիկի համակարգմամբ”