Այսօր, քոլեջի նախակրթարանի սաների հետ սովորեցինք հետևյալ շուտասելուկները և հանելուկները`
Շուտասելուկներ
Մուկը մատը մատին կտա,
Տան կարասը պատին կտա:
Սա ասի՝ նա կանի, նա ասի՝ սա կանի:
Հանելուկներ
Կենդանի եմ մարդու պես,
Ունեմ և՛ ձեռք, և՛ երես,
Տունս` տաքուկ անտառը,
Մեր ծառերի կատարը։
Կապիկ
Շրջում է տանն ու բակում՝
Բեղը սրած մուկ բռնում,
Պոչը երկար, թավամազ,
Քայլը՝ քնքուշ, նազենազ:
Կատու
Հանդն է շրջում հեկտար-հեկտար,
Տուն է բերում անուշ նեկտար:
Մեղու
Վանդակի մեջ բազմած թառին կա մի թռչուն,
Կրկնում է մարդու նման խոսք ու հնչյուն:
Թութակ
Ահ, սարսափն է հազարների,
Գոռ արքան է գազանների:
Առյուծ
Սաների հետ խաղի միջոցով փորձում էինք գուշակել հանելուկը և կենդանուն բնութագրող ձայնով նշել կենդանու անվանումը։
Շուտասելուկները երկուսն էին այսօրվա համար, որպեսզի յուրացնելը ավելի հեշտ լինի։
Նախագիծը օգնում է զարգացնել տրամաբանությունը և արագ կողմնորոշվելու ունակությունները։