
Օրս սկսեցի լուսավոր փոքրիկների հետ` կրթահամալիրի նախադպրոցական սաների։
Միասին սովորեցինք անգլերեն բառեր` գույներ, գույների համադրությունից ստացվող երանգը որոշել։ Փոքրիկները շատ պատրաստ են, կազմակերպված և ընդունակ։
Սովորեցինք նաև նկարել հավիկ իր ճուտիկի հետ և սովորեցինք գրել հավ բառը։
Փոքրիկներ հետ հեքիաթ լսեցինք, քննարկեցինք, հետո գտնում էինք բառերի հականիշները։


Մասնակցեցի նաև ընդհանուր պարապմունքին։ Դրա շնորհիվ ավելի մոտ եմ լինում հայկական ավանդական երգ_պարին։