Աշխատողների հաշվառումը, ներկա-բացակա, ուշացում, փոխարինում և այլն իրականացվում է գրասենյակի ղեկավարի կողմից։ Յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է գրավոր կերպով զեկուցել սպասվելիք բացակայությունների վերաբերյալ, աշխատակիցը առանց բժշկական թղթի աշխատակցին կարող է տրվել իր համար սահմանված արձակուրդից օրեր։
Աշխատակիցների գրանցումը իրականացվում է առավոտյան։ Նաև գրանցամատյանում գրանցվում է աշխատակցի ուշացումները։ Ճշտապահությունը շատ կարևոր է, հատկապես, մանկավարժի աշխատանքում։
Բացակայությունների վերաբերյալ նախապես տեղեկացնելու անհնարինության դեպքում անձամբ կամ զանգով տեղեկացնում է գործատուի գրասենյակին։
Կրթահամալիրից դուրս աշխատանքային ժամին որևէ մասնագիտական աշխատանք իրականացնելիս մասնագետը պետք է տեղյակ պահի իր անմիջական ղեկավարին, կից նաև ներկայացնի հրավերը, հիմնավորումներ, ինչպես նաև մասնակցության ժամերը և օրերը։
Մանկավարժական աշխատողի փոխարինումը իրականացվում է դպրոցի ղեկավարի հրամանով։
Աշխատակցի բացակայության դեպքում, աշխատակիցը պարտավոր է տեղեկացնել գրավոր կերպով բացակայության մասին, ինչպես նաև ներկայացնել պայմանավորվածություն փոխարինող մասնագետի հետ։
Յուրաքանչյուր աշխատանքում, որակյալ աշխատանքի գրավականը բարձր պատասխանատվությունն է և աշխատանքին բարձր պատասխանատվությամբ վերաբերելը, այս ամենը ապահովում են աշխատանքային կանոնակարգերը։
Կանոնակարգում կցանկանաի գործողումների մասով ավելացնել ավելի հաճախակի գործուղումների կազմակերպում, որը կնախաձեռնի կրթահամալիրը, մասնագիտական նոր որակների ձեռքբերման և հմտությունների կատարելագործման նպատակով, ինչպես նաև փորձի փոխանակմանը միտված։