
Առավոտյան մայր դպրոցում` կենտրոնական ընթերցասրահում հանդիպեցինք Հերմինե Անտոնյանի հետ, զրուցեցինք բլոգավարության վերաբերյալ, ինչպես վարել և ներկայացնել բլոգը, որպեսզի իր նպատակին ծառայի։ Շատ արդյունավետ քննարկում ունեցանք, հետագա անխափան աշխատանքը ապահովելուն միտված։
Այնուհետև Լուսինե Փաշայանի հետ խոսեցինք կրթահամալիրի կարգերի վերաբերյալ։ Հետաքրքիր քննարկում ունեցանք, մասնավորապես, ուղղված մասնագետների ընտրության սկզբունքներին և մասնագետների կողմից կառուցողական քննադատություն ընդունելու կարողությանը։
Մարիետա Սիմոնյանի հետ քննարկեցինք առակները, Մարիետա Սիմոնյանը նշեց, որ առակները անհրաժեշտ էր վերլուծել առավել ծավալուն, որպեսզի լայն շրջանակներին ընկալելի լինի, ես փորձել էի խուսափել շատ օարզ վերլուծելուց, այնուամենայնիվ դիտարկումը ընկալելի էր և իհարկե հաջորդիվ շտկվող։
Այսօր մասնակցեցի նաև հրաձգության մարզումներին, մի փոքր դիպուկ չէին հարվածներս, բայց դէ ամեն բան տեխնիկայի հարց է։

