Զարգացնում ենք մանր մոտորիկան և հիշողությունը

Նախագիծը նախադպրոցական փոքրիկների համար է` 2_4 տարեկան։ Նախագծի նպատակը երեխաների մոտ զարգացնել մանր մոտորիկան և մարզել հիշողությունը, թերևս այդ տարիքի համար շատ կարևոր եմ համարում նշված ունակությունների մարզումը, որոնք պայմանավորում են նաև կենտրոնական նյարդային համակարգի ճկուն աշխատանքը։ Նախագիծը մեկ շաբաթյա է։

Նախագծի համար անհրաժեշտ գործիքներն են`

  • Ավազ
  • Ծեփամածիկներ
  • Տարատեսակ նկարներով կարտաներ
  • Գունավոր մատիտներ
  • Բահեր և հողի հետ աշխատելու համար ֆորմաներ

Նախագծի առաջին օրը` կաշխատենք ավազով, մատիկների բարձիկներով փոքրիկները կմշակեն ավազը, կփխրեցնեն, այնուհետև բոլորս կփորձենք տարբեր ֆորմաներ ստանալ ավազից, փոփոխել դրանք։ Ավազի միջոցով կփորձենք թղթի վրա նկարել` արև, ծաղիկ, հնարավորինս պարզ բաներ, որոնք կստացվի փոքրիկների մոտ։

Ավազը կլցնենք տարրայի մեջ և մեջը կոճակներ կլցնենք փոքրիկները կփորձեն գհնել դրանք ավազի միջից։

Հաջորդ օրը, կզարգացնենք հիշողությունը, փոքրիկների առջև կդրվեն նկարներ` կրկնվող տառերի, միջատների, մրգերի, կենդանիների, այնուհետև կշրջենք նկարը ու փոքրիկը պետք է փորձի հիշել և բացել կրկնվող զույգերը։ Որպեսզի երեխաների ամբողջ խումբը ներգրավվի, կբաժանվեն երեխաները խմբերի և կփորձեն մի խումբը մյուսից շուտ հիշել կրկնվող նկարների տեղերը։

Երրորդ օրը` կզարգացնենք մոտորիկան, ծեփամածիկի օգնությամբ, տարատեսակ ֆորմաներ կստանանք։ Երեխաները իրենց երևակայությանը համապատասխան տարբեր նկարներ կփորձեն անել թղթի վրա ծեփամածիկի օգնությամբ։

Չորրորդ օրը, եթե եղանակային պայմանները թույլ կտան, դասը կիրականացնենք բակում, հողի մշակման աշխատանքներով, բահերով, ավազի ֆորմաներով։ Ինչպես նաև երեխաները կսովորեն հողի հետ աշխատանք և այգին մշակել։

Հինգերորդ օրը փոքրիկները կաշխատեն մատիտներով` կնկարենք կենդանիներ, այնուհետև կբաժանվենք խմբերի, բոլոր մասնակիցներին ցույց կտանք բոլորի նկարները, կնշենք, մասնավորապես որը ում նկարն է, այնուհետև ցույց կտրվի նկարը, երեխաները պետք է հիշեն ում նկարն էր։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s