
Ինչպես նշում է Աշոտ Բլեյանը հանրային կրթությունը և դրա ճիշտ կազմակերպումը շատ կարևոր է` առողջ հասարակություն ձևավորելու հարցում, քանզի հենց փոքրիկներից է սկսում առողջ հասարակություն ունենալու և արժեքները գնահատելու ունակություն ձևավորելը։
Ինչ վերաբերում է տնային առաջադրանքներին և դրա պարտադիր կատարմանը, կարծում եմ մարդը իր բնույթով հակադրվող է յուրաքանչյուր պարտադրանքի, օրենքի և հարկադրանքի։ Այդ պատճառով համամիտ եմ Պարոն Բլեյանի հետ և կարծում եմ, մոտիվացիա և հետաքրքրություն ստեղծելով է հնարավոր կազմակերպել լրացուցիչ կրթություն, և որ ամենից կարևորն է, տնային առաջադրանք, որը իրապես արդյունավետ կլինի և մնայուն գիտելիքներ կթողնի սովորողի մոտ։
Իհարկե, այս ամենը նաև պիտի ունենա ազատության սահման, ինչը ենթադրում է, որ պետք չէ երեխային հարկադրել կամ պարտադրել որևէ բան անել, բայց ոչ էլ ստեղծել իրավիճակ որ սովորողը ծուլանա։ Անհրաժեշտ է գտնել բալանսավորման ուղղին։ Իսկ լրացուցիչ կրթությունը, ինքնին փայլուն գաղափար է։