«Ի՞նչ և ինչու՞ ենք սովորեցնում դպրոցում»․ Բորիս Բիմ-Բադ վերլուծություն

Միտքը առ այն, որ ուսուցչին և դաստիարակին իշխանություն է տրված կիսում եմ լիովին, բայց չեմ ցանկանում նաև գերագնահատել և չափազանցնել ուսուցչի կարևորությունը։ Քանի որ, փոքրիկի կյանքում հայտնված յուրաքանչյուր ոք, իր ուրույն դերն ու կարևորությունը ունի երեխայի կյանքում, թե՛ որպես օրինակ, թե՛ որպես ուղղորդող։ Ուստի ուսուցիչը այս ամենի մի մասն է։

Ինչպես պնդում է Ֆրոյդը՝․ «ամեն ինչ գալիս է մանկությունից», ես համամիտ եմ հետևյալ մտքի հետ և կարևոր եմ համարում, որ երեխայի մտածողության և անհատականության ձևավորումը պետք է սկսի մանկապարտեզից։

Առողջ հասարակության գրավականն եմ համարում՝ հնարավորությունը յուրաքանչյուր երեխայի համար սեփական անհատականությունը ձևավորելու և ընդգծելու, հնարավորությունը էքսցենտրիկ լինելու և ինքնարտահայտվելու։

Հասարակական նորմերը, դաստիարակությունը մարդկանց արդեն իսկ կաղապարների մեջ է դնում, կարևոր եմ համարում, որ գոնե դպրոցում չգործեն այդ մտացածին օրենքները։

Ինչպես նշում է Բիմ-Բադը բոլոր առարկաների դասագրքերը դոգմատիկ են և չեն գրավում սովորողի ուշադրությունը և հետաքրքրվածությունը։ Համամիտ եմ մտքի հետ, որ գիտությունը համաշխարհային քննարկում է և պետք չէ դոգմատիկ սարքել գիտությունները։

Ներկայումս ամեն բան ստեղծված է մարդկանց դեգրադացնելու համար և դրանցից մեկը նաև «քողարկող» կրթությունն է, ինչը մարդկանց զրկում է վերլուծելու և քննադատական մտածողության հնարավորությունից, դարձնում կառավարվող զանգված։ Կարծում եմ այս ամենից զերծ մնալու ուղին, սկսում է մանկապարտեզից, յուրաքնչյուր երեխայի մոտ զարգացնելով մտածողություն, ընտրության հնարավորություն, սեփական անհատականությունը ստեղծելու ու բացահայտելու միջոցով։

Նյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://dpir.mskh.am/hy/node/672

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s