
Վերապատրաստման առաջին օրը բավականին հագեցած էր՝ գրանցվեցինք, ծանոթացանք բլոգի ստեղծման և օգտագործման կարգին, ինչպես նաև շրջայց կատարեցինք: Ծանոթացանք տեղանքին և դպրոցներին։ Շատ հետաքրքիր էր ուսումնասիրել բլոգը և ստեղծել սեփականը։
Ուսումնասիրեցինք նաև բլոգի արտաքին տեսքի կառուցման և ձևավորման կարգին։ Ծանոթացանք մեդիա միջավայրին: Գրագետ մեդիա միջավայր ստեղծելու կանոններին:
Երրորդ օրը ծանոթացանք նախագծի ձևավորման և ներկայացման կարգին։ Պահանջվող հմտություններին և պահանջներին:
Վերապատրաստման վերջին օրը ներկա գտնվեցինք ուրբաթ համերգին, շատ տպավորված եմ դպրոցի սաներով, նրանց ստեղծագործական դրսևորումներով։ Կարևոր եմ համարում կրթահամալիրի մոտեցումը սաներին, մասնավորապես, ամեն կերպ աջակցելով և հնարավորություն տալով ինքնարտահայտվել և բացահայտել սեփական ունակությունները։
Ինչպես նաև ներկայացրեցինք մեր նախագծերը, քննարկեցինք, շտկեցինք և կատարելագործեցինք յուրաքանչյուրիս մտահաղացումները։ Շատ տպավորիչ և հետաքրքիր էր քառօրյա վերապատրաստումը և յուրաքանչյուր օր յուրովի հագեցած՝ նոր գիտելիքով, ուսումնասիրությամբ և նորը բացայահտելով, թե՛ մեր մեջ, թե՛ բլոգում։
Ստորև մի քանի լուսանկար վերապատրաստման ընթացքից։






One thought on “Նախագծային-բլոգային վերապատրաստում․ մարտի 15-18”