
Իրականացման ժամանակահատվածը՝ մարտի 29_ից ապրիլի 4_ը
Վայր՝ Քոլեջ
Մասնակիցներ՝ Քոլեջի նախակրթարանի սաներ, ծնողներ, դաստիարակներ։
Նպատակը՝ Սաների մոտ զարգացնել խոսքային ապարատը, տրամաբանությունը և խմբային աշխատանքը
Տեսասակը` ճանաչողական համագործակցային, խմբային
Խնդիր՝ Զարգացնել շուտ կողմնորոշվելու, արագ տրամաբանելու և խոսելու հմտությունները
Ընթացքը՝
Սաներին սովորեցնել շուտասելուկներ և հանելուկներ
Խաղերի միջոցով ներկայացնել կենդանիների մասին հանելուկները՝ հանելուկը կարդալուց հետո սաները փորձում են արագ կողմնորոշվել և կենդանուն բնութագրող ձայնային ելևէջներով ներկայացնել ճիշտ պատասխանը:
Սաները բաժանվում են խմբերի և փորձում մրցել, թե որ խումբը կհաղթի շուտասելուկներ ասելիս
Արդյունքը`
Սաների տրամաբանության և կողմնորոշվելու ունակությունների զարգացում, խոսքային ապարատի զարգացում
Հանելուկներ`
Մորուք ունի, պապիկ չէ,
Պոզեր ունի, ցլիկ չէ,
Կաթ է տալիս կովիկ չէ։
Այծ
Կարմիր տոտիկ,
Երկար վզիկ,
Շատ է սիրում
Լողալ ջրում,
Համարյա միշտ
Չոր է մնում։
Սագ
Պուճուր կծիկ, երկար պոչիկ,
Սիրում է նա համեղ պանիր,
Ուտում մանր հացահատիկ։
Մուկ
Ձմեռվա ցրտին՝ շրջում է տխուր, փշրանք տեսնելիս՝ ճտճտում-պարում, ո՞ր հավքն է, գիտե՞ս, տխուր ոստոստում, կանաչ գարուն է անվերջ երազում։
Ճնճղուկ
Մարդուն մոտիկ ու մտերիմ կենդանի է հավատարիմ, հսկում է նա փողոց ու բակ, չի ընդունում ոչ մի կաշառք։
Շուն
Շուտասելուկներ
Շահը Շահին ասաց՝ Շահ,
Կլինի՞ Շահը անշահ։
— Շահը՝ անշա՞հ,֊ Շահն ասաց, —
Եթե անշահ է, էլ ի՞նչ Շահ։
Մեր բակում կա տասը տանձի ծառ, տասը տանձի ծառին՝ տասը ծանր տանձ:
Կվազվզեն իրար հետև,
Կպախկվեն դռան հետև:
Նախագծի ամփոփումը, կներկայացվի նկարաշարի և տեսաֆիլմի տեսքով
Ավելն ասաց ավելին՝
Չփափագես ավելին,
Քանի սենյակ էլ մաքրես՝
Չես հասնի ցախավելին:
Սարի ուսին սիրուն լուսին, սիրուն լուսին` սարի ուսին։
Արտին մոտիկ` մոռ ու մորի,
Մռռան կատուն կտրորի:
Ցոլակը ցատկեց
Ցից ցանկապատից,
Ցանկապատը ցնցվեց
Ցոլակի ցատկից:
Բացված վարդին պետք չեն զարդեր,
Քանզի զարդ է բացված վարդն էլ:
3 thoughts on “Միասին սովորենք շուտասելուկներ և հանելուկներ”